Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ չնայած Սիրիայի տարբեր շրջաններից հրշեջների ու քաղաքացիական պաշտպանության ուժերի գործադրած ջանքերին:
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից զենքի մատակարարումների վերաբերյալ «լավ ազդանշաններ» կան։ Նա տեղեկացրել է, որ ներկայումս գործընկերների հետ աշխատում են նոր մատակարարումների, Ուկրաինայում զենքի արտադրության ավելացման ուղղությամբ։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Մեդվեդևը ԽՄԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար է, ինչպես նաև ԽՍՀՄ Քաղբյուրոյի և Նախագահական խորհրդի անդամ։
Աբու Դաբիում հուլիսի 10-ին տեղի ունեցած Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարելի է դիտել որպես կարևոր քայլ՝ ուղղված մարտին ձեռք բերված խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունների ամրապնդմանը։
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանի միջուկային գիտելիքները չեն ոչնչացվի ռմբակոծություններով և հրթիռներով։
Ի դեպ, լրագրողների խոսքով, Ցուկերբերգը նախատեսում է այլ խոշոր կորպորացիաներից ևս ներգրավել այլ աշխատակիցների։
Աբու Դաբիի հանդիպման հետքերով. ի՞նչ է թաքցնում Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց
Ներդրողները ուշադիր կհետևեն հուլիսի 14-ին սկսվող առաջիկա «կրիպտո շաբաթին»։ Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ ԱՄՆ օրենսդիրները կքննարկեն թվային ակտիվների կարգավորման վերաբերյալ մի քանի կարևոր օրինագիծ։
Կանադայի միջազգային առևտրի դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի, Վիետնամի, Հարավային Կորեայի և Չինաստանի դեմ։ Մասնավորապես նշվում է, որ այդ երկրներից Կանադա ներմուծվող պողպատե ժապավենային արտադրանքը երկրի շուկա են մտնում դեմպինգի միջոցով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բենիամին Պողոսյանն է։
Վրաստանը հայտնել է, որ կասեցրել է Հայաստանից ոսկե զարդերի անօրինական ներմուծումը։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժ չկիրառելը: Այս մասին, վկայակոչելով ֆրանսիական «Le Monde» թերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հարցազրույցը, հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Սա հարսանեկան նվեր է։ Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Վենետիկի հարսանիքը մեծ ու շքեղ էր՝ ներկա էին հայտնիներ, և ոչ մի ծախս չի խնայվել։ Սակայն, կարծես թե, Բեզոսը որոշել է ավելի հեռու գնալ և իր նոր կնոջը նվիրել իր՝ միլիարդատիրոջ կարգավիճակին արժանի նվեր։ Եվ դա չի լինի որևէ տեսակի վզնոց կամ դիզայներական պայուսակ։
Երևան-Բաքու բանակցային գործընթացում ԱՄՆ ստվերային դերակատարության ու մասնակցության մասին խոսակցությունները չեն դադարում։ Սակայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունների ֆոնին դեռ լիովին հասկանալի չէ, թե ինչպիսի տեսք ունի ԱՄՆ դերակատարությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։
Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեն հաստատել է անվտանգության որոտում օգնությունը, հաղորդում է Reuters-ը։
Իսրայելցի պաշտոնյաներից մեկը ԱՄՆ-ում գործող «Breitbart News»-ի հետ զրույցում, դիմելով ԱՄՆ կոնգրեսին, կոչ է արել խաթարել Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու գործընթացը:
Բնակիչների խոսքով՝ գործող նախարարները տարվա ընթացքում մեկ-երկու անգամ են այցելում Մեղրի, այն էլ՝ ամռանը՝ ոչ թե քաղաքի ու իրենց խնդիրներին ծանոթանալու, այլ ուտել-խմելու, լավ ժամանակ անցկացնելու համար։
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սկսել է առաջին քայլերը ձեռնարկել զինաթափման ուղղությամբ՝ փակելով չորս տասնամյակ տևած և ավելի քան 40 հազար մարդու կյանք խլած Թուրքիայի դեմ զինված պայքարի էջը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Փաշինյան-Ալիև դեմառդեմ հանդիպման արդյունքներին, Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանին արտատարածքային միջանցք հանձնելու պայմանավորվածությանը, կապիտուլյացիոն փաստաթղթի նախաստորագրման շուրջ բանակցություններին, Հայաստանի համար նվաստացուցիչ այլ պարտավորությունների, և այլն։
Հուլիսի 10-11-ը Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հռոմում անցկացված Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
ՆԱՏՕ-ին ավելի շատ մեծ հեռահարության հրթիռներ կպահանջվեն՝ Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը արդյունավետ զսպելու համար։ Սա կապված է Մոսկվայի կողմից հեռահար զենքի արտադրության սպասվող աճի հետ։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ բանակի գեներալ Ջոն Ռաֆերտին։
Էրդողանը մեկնաբանել է Քրդական աշխատավորական կուսակցության անդամների զինաթափումը
Նրա խոսքով՝ Փաշինյանը սկսել Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ ճնշումները սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով։ Գուցե մտադիր է՝ դավանափոխ անել կամ նոր կրոն հիմնել քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունած հայերի համար․ Գևորգ պապի ենթադրություններն են՝ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավի վերաբերյալ։
Եվրամիությունը «խորապես ցավում է» բռնազավթված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու որոշման կապակցությամբ։ Այս մասին ուրբաթ օրը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Անուար Էլ Անունին։
Եվրոպական հանձնաժողովը և Ուկրաինան սկսում են իրականացնել BraveTech EU նախաձեռնությունը, որի նպատակն է ավելի սերտ համագործակցության միջոցով արագացնել պաշտպանական նորարարությունների մշակումն ու ներդրումը: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է աշխատակիցներին գերատեսչությունում սպասվող կրճատումների մասին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ կառավարության աշխատակազմը կրճատելու ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում են The Washington Post-ը (WP) և The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Պետդեպարտամենտի աշխատակիցներին ուղարկված ներքին հաղորդագրությանը, որը հայտնվել է իրենց տրամադրության տակ։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քայա Կալլասը նշել է, որ տարբերակները պատրաստվել են ի պատասխան Իսրայելի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու անդամ պետությունների խնդրանքների՝ Գազայի պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության տառապանքները մեղմելու համար։
Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։