Բաժիններ՝

ՌԴ–ն կրճատել է ներդրումները ԱՄՆ պետական ​​պարտատոմսերում. ԱՄՆ ֆինանսների նախարարություն

ԱՄՆ–ում Ռուսաստանին պատկանող պետական ​​պարտատոմսերի պորտֆելը հոկտեմբերին կրճատվել է մինչև 30 մլն դոլար՝ նախորդ ամսվա 31 մլն դոլարի մակարդակից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։

Գերատեսչության կողմից հոկտեմբեր ամսվա համար հրապարակված վիճակագրության համաձայն՝ այս պորտֆելն այժմ բաղկացած է 23 մլն դոլար երկարաժամկետ և 7 մլն դոլար կարճաժամկետ արժեթղթերից։ Սեպտեմբերի վերջին ներդրումների ծավալը կազմել է համապատասխանաբար 22 մլն դոլար և 9 մլն դոլար։

ԱՄՆ ամենամեծ պարտատերը մնում է Ճապոնիան, որի ներդրումները մեկ ամսվա ընթացքում 1.189 տրիլիոն դոլարից աճել են մինչև 1.2 տրիլիոն դոլար։

Երկրորդ տեղում շարունակում է մնալ Մեծ Բրիտանիան, որի ներդրումները սեպտեմբերի արդյունքներով 864.7 մլրդ դոլարից աճել են մինչև 877.9 մլրդ դոլար։ Երրորդ տեղում, ինչպես և մեկ ամիս առաջ, Չինաստանն է, սակայն նրա ներդրումները նվազել են մինչև 688.7 մլրդ դոլար՝ նախորդ ամսվա 700.5 մլրդ դոլարի համեմատ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031