Բաժիններ՝

Թրամփը հրամանագիր է ստորագրել է տիեզերքի յուրացման գործում առաջատարության հասնելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որն ուղղված է NASA Artemis տիեզերական ծրագրի շրջանակներում տիեզերագնացներին Լուսին վերադարձնելուն՝ նպատակ ունենալով ստեղծել մշտական ներկայություն Լուսնի վրա: Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։

Նշվում է, որ Թրամփի վարչակազմն իր քաղաքականությունը կկենտրոնացնի տիեզերքի յուրացման ոլորտում համաշխարհային առաջատարության հասնելու և տիեզերքում ամերիկյան ներկայությունն ընդլայնելու վրա՝ ամերիկացիներին Artemis ծրագրի շրջանակներում Լուսին վերադարձնելով մինչև 2028 թվականը, ինչպես նաև պատրաստվելով դեպի Մարս ուղևորության։

Փաստաթուղթը նաև նախատեսում է «մինչև 2030 թվականը ստեղծել մշտական ​​լուսնային ֆորպոստի նախնական տարրեր»։

Հրամանագիրը հաստատում է NASA-ի ծրագրերը տիեզերքում միջուկային էներգետիկայի զարգացման նպատակով՝ «Լուսնի վրա և ուղեծրում տեղակայելով միջուկային ռեակտորներ, ներառյալ ռեակտոր՝ Լուսնի մակերևույթի վրա՝ մեկնարկի պատրաստ մինչև 2030 թվականը»։

Ի թիվս այլ բաների, հրամանագիրն ուղղված է մինչև 2028 թվականը հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության տեխնոլոգիաների մշակմանը՝ Թրամփի «Ոսկե գմբեթ» նախագծի շրջանակներում, և կոչ է անում զարգացնել կարողությունները ցածր մերձերկրյա ուղեծրից և շուրջլուսնային տարածությունից ԱՄՆ-ի համար սպառնալիքները հայտնաբերելու և դրանց հետևելու համար։

Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ն մտադիր է մինչև 2028 թվականը ամերիկյան տիեզերական շուկաներ ներգրավել առնվազն 50 մլրդ դոլարի լրացուցիչ ներդրումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031