Ինչո՞ւ կանգնել մուտքի մոտ, ներս մտեք. Պուտինը ծաղրել է Զելենսկու Կուպյանսկ կատարած այցը

Վլադիմիր Զելենսկու տեսանյութը՝ Կուպյանսկի մուտքի մոտ գտնվող սյան ֆոնին, բեմադրված է, ուկրաինացի առաջնորդն իրեն դրսևորել է որպես տաղանդավոր դերասան։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Զելենսկին արտիստ է, ընդ որում` տաղանդավոր, ես սա ասում եմ առանց որևէ հեգնանքի։ Մենք սա գիտենք նրա ֆիլմերից։ Այնպես որ այստեղ որևէ անսովոր բան չկա»,- նշեց Ռուսաստանի նախագահը` մեկնաբանելով Կուպյանսկի (որի գրավման մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն) մոտ Զելենսկու մասնակցությամբ տեսանյութը։

ՌԴ նախագահը նշեց` այն սյունը, որի մոտ Զելենսկին նկարահանել է տեսանյութը, այժմ բոլորովին այլ տեսք ունի։

Նա Զելենսկուն առաջարկեց սյան մոտ լուսանկարվելու փոխարեն մտնել Կուպյանսկ։

«Ինչո՞ւ ես շեմին կանգնել։ Նե՛րս մտիր։ Հը՞։ Եթե Կուպյանսկը նրանց վերահսկողության տակ է», – ասել է Պուտինը։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կուպյանսկը Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ է, շրջափակման մեջ են հայտնվել 3500 ուկրաինացի զինվորականներ, որոնք գրեթե շանս չունեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031