Մակրոնը գնահատել է Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովի արդյունքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի արդյունքները Ուկրաինայի համար, չնայած ֆինանսավորման աղբյուրի փոփոխությանը. այսուհետ Ուկրաինիան ֆինանսավորում կստանա Եվրամիության բյուջեով երաշխավորված վարկի, այլ ոչ թե սառեցված ռուսական ակտիվների հաշվին: Քաղաքական գործիչը այս մասին հայտարարել է գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք Ուկրաինային տվել ենք այն, ինչ խոստացել էինք: Որոշման բացակայությունը կլիներ աղետալի»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Նախագահն ընդգծել է, որ գագաթնաժողովը «շատ լավ» էր Կիևի համար: Մակրոնը նշել է, որ եվրոպական երկրների որոշումը կայունության և երկարաժամկետ աջակցության ազդանշան է Ուկրաինային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031