Ռուսաստանում խոսել են ֆոն դեր Լեյենի քաղաքական պարտության մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրամիությունը ներքաշել է «լուրջ քաղաքական ճգնաժամի» մեջ, որը կսրվի և, ի վերջո, կարող է ճակատագրական լինել ներկայիս Եվրահանձնաժողովի համար: Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտարարել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ շարունակվող քննարկումները ցույց են տալիս, որ «ԵՄ ղեկավարությունը կարող է ինքն իրեն վնասել՝ իր կամքը պարտադրելով ամբողջ Եվրամիությանը»։ Նա նաև նշել է, որ ռուսական ակտիվների «գողության» հարցում ֆոն դեր Լեյենին աջակցելուց մի քանի եվրոպական երկրների հրաժարվելը դարձավ «ծանր հարված նրա դիրքորոշմանը» և «նրա անձնական քաղաքական պարտությունը»։

«Ֆոն դեր Լեյենը ԵՄ-ն ներքաշել է լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ, որը կսրվի և, ի վերջո, կարող է ճակատագրական լինել ներկայիս Եվրահանձնաժողովի և հենց ֆոն դեր Լեյենի համար»,- ընդգծել է Պուշկովը։

Տեսանյութեր

Լրահոս