Ադրբեջանը Վրաստանով Հայաստանին մատակարարել է 1220 տոննա բենզին

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) 22 լցանավով Հայաստան է մատակարարել 1220 տոննա AI-95 բենզին Վրաստանի տարանցմամբ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Վրաստանը պահանջել է վառելիքի տարանցման համար անհիմն բարձր սակագին։ Թբիլիսին հայտարարել էր, որ վառելիքի «միանգամյա ներմուծում» կիրականացնի Ադրբեջանից Հայաստան «լիովին անվճար»։

Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյոք համաձայնություն է ձեռք բերվել հետագա բեռնափոխադրումների սակագների վերաբերյալ։

Ադրբեջանական «Մինվալ պոլիտիկա» լրատվամիջոցը պնդել է, որ Բաքուն քննարկում է երկաթուղին դեպի հայկական սահման վերականգնելու հնարավորությունը «ի պատասխան Թբիլիսիի սակագնային դեմարշի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031