Բաժիններ՝

Եմենի կառավարական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 133 գործողություն են անցկացրել հութիների դեմ

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 133 անգամ գրոհել են ապստամբ հութիների դիրքերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ հղում անելով Եմենի կառավարության զինված ուժերի մամուլի քարտուղար Մաջիդ ան Նուզայլիին։

Գործողություններում կիրառվել են հրթիռներ, հրետանի և անօդաչու թռչող սարքեր։

Այս հայտարարությունից առաջ՝ օգոստոսի 17-ին, հութիները ստանձնել էին Կարմիր ծովի ափին գտնվող Մոխայի նավահանգստի մերձակայքում գտնվող դեսանտային ռազմանավի հրթիռակոծման պատասխանատվությունը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը մտահոգություն է հայտնել Եմենում մարտական գործողությունների էսկալացման կապակցությամբ, որի հետևանքով այս ամսին առնվազն 17 խաղաղ բնակիչ է զոհվել կառավարության ուժերի կողմից վերահսկվող շրջանների վրա ապստամբ հութիների հարձակումներից։

2014 թվականի վերջից ապստամբ հութիները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան, ինչպես նաև երկրի հյուսիսի և արևմուտքի զգալի մասը։ Կառավարական ուժերը, որոնց աջակցում են Սաուդյան Արաբիան և տարածաշրջանային երկրները, պահպանում են վերահսկողությունը արևմտյան ափի երկայնքով գտնվող շրջանների նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31