Բաքուն ռուս լրագրողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

«Մոսկվա 24» հեռուստաալիքի հաղորդավար Իվան Կնյազևի, քաղաքագետ ու մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի և հեռուստալրագրող Ալեքսեյ Չադաևի դեմ։ Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ դատարանի որոշմամբ՝ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ ադրբեջանական կողմի՝ քրեական հետապնդման հիմք են հանդիսացել Սեմյոն Ուրալովի YouTube-յան ալիքով հեռարձակվող «Чистота понимания» հաղորդաշարի թողարկումները։ Մասնավորապես, հուլիսի 14-ի հաղորդման ընթացքում, ըստ դատախազության, «Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի փոխելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինչպես նաև ազգային ատելություն և թշնամանք հարուցելու» կոչեր են հնչել։

Բացի այդ, գերատեսչությունը նշում է, որ օգոստոսի 13-ի թողարկման ժամանակ Ադրբեջանի դեմ «բռնի միջոցների կիրառման», ինչպես նաև առանձին անձանց «ֆիզիկական ոչնչացման ուղղակի սպառնալիքի տակ պահելու և նպատակային չեզոքացման» վերաբերյալ հայտարարություններ են հնչել։

Ադրբեջանի Գլխավոր դատախազության որոշմամբ՝ Ուրալովին, Կնյազևին և Չադաևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214-2 (ահաբեկչության բացահայտ կոչեր), 281.2 (պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր) և 283.2.1 (ազգային ատելության և թշնամանքի հարուցում) հոդվածներով։

Դատախազությունը հայտնել է, որ քանի որ նշված անձինք գտնվում են Ադրբեջանի տարածքից դուրս, կառույցը դիմել է գործընկեր պետությունների իրավապահ մարմիններին՝ նրանց հայտնաբերման և հանձնման նպատակով: Ըստ Բաքվի՝ քայլեր են ձեռնարկվում նաև Ինտերպոլի խողովակներով հետախուզում կազմակերպելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31