Մոսկվայի ուղղությամբ թռչող 180 ԱԹՍ է խոցվել․ Սոբյանին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները խոցել են Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 180 անօդաչու թռչող սարք։
Նրա խոսքով՝ օգոստոսի 17-ի երեկոյից մինչև օգոստոսի 18-ի ժամը 05:00-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է 620 անօդաչու։ Ավելի ուշ քաղաքապետը հայտնել է ևս յոթ ԱԹՍ-ի խոցման մասին։ Անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Ուկրաինական անօդաչուների՝ Մոսկվայի ուղղությամբ իրականացրած հարձակման փորձը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորն է եղել։ Օգոստոսի 16-ի գիշերը քաղաքի ուղղությամբ թռչել էր 600 ԱԹՍ, որոնցից 201-ը ոչնչացվել էր Մոսկվայի մարզում։

