Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ երբեք հարցականի տակ չեն լինի․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խորն են և շարունակում են դինամիկ զարգանալ Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է հաստատված։ Երևանի համար դրանք ունեն կարևոր նշանակություն։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատումը դրական է անդրադառնում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանն առաջին անգամ երկաթուղային կապ է ստացել Ռուսաստանի հետ. արդեն իրականացվում է ներմուծում երկաթուղով, և, հուսով եմ, որ մոտ ապագայում կսկսվի նաև արտահանումը։ Դա ամրապնդում է մեր ավանդական տնտեսական կապերը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ, քանի որ այդ կապերը խորն են և քննարկման ենթակա չեն։ Բացի այդ, վարչապետը մատնանշել է նման հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ բարձր մակարդակում միշտ կան քննարկման թեմաներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930