Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անհնար է․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում ԵՄ–ի հետ հարաբերությունների շուրջ քննարկում կա, և Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում։ Այս հայտարարությունն արել է  Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում 3–րդ երկրների հետ համագործակցությունից»,– ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը։ Նա նշել է, որ Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է 10 անգամ։

«Եթե նայենք, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության մեջ, ինձ թվում է` դուք նույնպես տեսնում եք, որ Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է 10 անգամ»,– ընդգծել է Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930