Բաժիններ՝

Արևմտյան ափին համընդհանուր գործադուլ է հայտարարվել Իսրայելում մահապատժի մասին օրենքի ընդունման դեմ

Հորդանան գետի Արևմտյան ափին համընդհանուր գործադուլ է հայտարարվել. փակվել են խանութները, փողոցները դատարկվել են: Մարդիկ իրենց բողոքն են արտահայտում Իսրայելի խորհրդարանի կողմից օրերս ընդունված օրենքի կապակցությամբ, որով մահապատիժ է նախատեսվում իսրայելցիների սպանության համար դատապարտված պաղեստինցիների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապատիժը տեղի կունենա կախաղանի միջոցով և կկիրառվի Արևմտյան ափի պաղեստինցիների, ինչպես նաև Իսրայելի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք դատապարտվել են նման մեղադրանքներով։

Քննադատները նշում են, որ օրենքի ձևակերպումների համաձայն՝ մահվան կդատապարտվեին Իսրայելի այն քաղաքացիները, որոնք պաղեստինցի են և ոչ թե հրեա։ Արևմտյան ափի բնակիչները միջազգային հանրությանը կոչ են արել կանգնել պաղեստինցիների կողքին:

Օրենքի ընդունման դեմ ցույցեր են անցկացվել Լոնդոնում, Գազայի հատվածում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն իր հերթին Իսրայելին կոչ է արել հրաժարվել մահապատժի վերականգնումից՝ նշելով, որ օրենքը խտրական բնույթ է կրում և պետք է անհապաղ չեղարկվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930