ԱՄՆ-ում հնարավոր են համարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները
Միացյալ Նահանգներն իր դաշնակիցներին ասել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները, չնայած Վաշինգտոնի ուշադրության կենտրոնացած է Մերձավոր Արևելքի իրադարձությունների վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրին։
«ԱՄՆ-ն անցյալ շաբաթ իր դաշնակիցներին հայտնել է, որ դեռևս հույս ունի Ռուսաստանին և Ուկրաինային բանակցային սեղանի շուրջ նստեցնել, չնայած այս պահին որևէ շարժ չկա»,- պնդում է գործակալության աղբյուրը։
Ինչպես նշվում է գործակալության հրապարակման մեջ, ԱՄՆ իշխանություններն ընդունում են, որ ուկրաինական հակամարտության կողմերի դիրքորոշումները «մնում են լայնորեն տարանջատված»։



