Բաժիններ՝

Մակրոնը եռօրյա այցով Ճապանիայում է՝ Ֆրանսիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Տոկիոյում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Կողմերի քննարկման օրակարգում են եղել պատերազմը Մերձավոր Արևելքում, անվտանգությունը, գործակցությունը տիեզերքի ոլորտում: Այս մասին հաղորդում է France 24-ը:

Մակրոնը բարձր է գնահատել Ֆրանսիայի «պատմական» հարաբերությունները Ճապոնիայի հետ: Երկու ղեկավարները հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ միասին կաշխատեն Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու ուղղությամբ:

Եռօրյա այցի շրջանակում Մակրոնը նաև հանդիպել է երկրի գործարար ոլորտի ղեկավարների հետ: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ:

Reuters-ը հաղորդում է, որ Մակրոնին Տոկիո այցի ընթացքում ուղեկցում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Կատրին Վոտրենը և Ժան-Նոել Բարոն: Նրանք իրենց պաշտոնակիցների հետ քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտությունը և Հորմուզի նեղուցի փակումը, ինչպես նաև երկկողմ նախաձեռնությունները: Երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել: Ընդգծվել է սերտ հարաբերությունների պահպանման կարևորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930