Եղել են դեպքեր, երբ հակամարտության գոտի են ժամանել բժիշկներ եւ ցանկացել օգնել, սակայն նրանց մասնագիտական պատրաստվածությունը չի բավարարել։ Հայաստանում էլ էր այդպես։ Երբեմն նրանց պատճառով խնդիրներ են առաջանում։ Մեր կարծիքով՝ աղետի գոտի եկողները հատուկ մարդիկ են՝ հոգեպես հզոր։ Նրանք պետք է հասկանան եւ զգան այլ մարդկանց ցավը։
Աֆղանստանի անվտանգության ուժերը կանխել են երկակի ահաբեկչություն Քաբուլում` ձերբակալելով 12-ամյա երեխայի:
Իտալիայի Կանոզա (Canosa) քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Այս ծանր պահին Ստեփանակերտին փոխանցում է իր զորակցությունը՝ վերահաստատելով վերջինիս բնակչության խաղաղ և բնականոն կերպովապրելու իրավունքը:
Ուկրաինական Vesti-ukr.com կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Լվով քաղաքում 2016թ. մայիսի 16-ին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Ոստիկանության տվյալների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է 20 մարդ։ Ըստ կայքի՝ տուժել է 6 մարդ։
«Չեմ տեսնում փոխըմբռնում և համագործակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, ընդհակառակը՝ մինչ այսօր նախագահ Պուտինը փորձել է տպավորություն ստեղծել, թե միայն ինքն է թելադրում իրերի դրությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Մայիսի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրով մայիսի 17-ին Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Վիկտորիա Բաղդասարյանը Սորբոնի համալսարանի շրջանավարտ է՝ բիզնես իրավունք/միջազգային իրավունք մասնագիտացմամբ (2000թ.)։
«Մենք այլևս չենք ապրում երկու դաշինքների աշխարհում: Մենք կարիք ունենք ինչպես սերտ, այնպես էլ նոր կամ բարդ գործընկերների հետ երկխոսության»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համագործակցությունն Արցախի համար՝ արժեւորելով այն Գերմանիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից:
Հիդրոօթերևութաբանները Մոսկվայում մայիսի 19-ին հայտարարել են վտանգի «նարնջագույն» մակարդակ ՌԴ մայրաքաղաքին մոտեցող ուժեղ անձրևների պատճառով, հայտնում է TASS-ը:
Թուրքիայի հարավ-արևելքում ինքնաշեն սարքը խլել է 4 թուրք զինծառայողի կյանք: Պայթյունը տեղի է ունեցել Հաքքարի նահանգում, հայտնում է Hürriyet թերթը:
Փոխգործակցությունն իրականացվելու է նաև համատեղ աշխատանքային խմբի շրջանակում, որը հանդիպելու է տարեկան առնվազն մեկ անգամ: Ավելի վաղ նման փաստաթղթեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստորագրել էր Կամբոջայի, Պերուի, Չիլիի և Մոնղոլիայի հետ:
Նիկոլայ Քոչարյանը նշեց, որ կապի մեջ են Լվովում Ադրբեջանի համայնքի ղեկավարության հետ: Փորձ է արվում իրավիճակը հանդարտեցնել: «Ասացինք` եկեք էմոցիաները դնենք մի կողմ և իրավիճակը հանդարտեցնենք, այս բախումը հաղթող չի ունենալու»,- հավելեց Նիկոլայ Քոչարյանը:
Համբորգի շրջանային դատարանը մասնակի բավարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցը՝ ընդդեմ գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի (Jan Böhmermann), հայտնում է DW-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, հարկ է, որ հրաժարական ներկայացներ այն բանից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայում խոցեցին ռուսական ռմբակոծիչը, կարծում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով ուղևորվել է Ֆրանսիա, տեղեկացնում է APA գործակալությունը:
ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է նոր գազային երթուղիներին, որոնք նպաստում են Եվրոպայի դիվերսիֆիկացիային ու էներգետիկ անվտանգությանը, այդ թվում՝ «Հարավային գազային միջանցքին», Տրանս-Ադրիատիկ (TAP) և IGB խողովակատարերին:
«Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպն առաջին իսկ պահից մեր ուշադրության կենտրոնում է: Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը: Համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան կառույցներին` պահանջելով, պարզաբանում, ինչպես նաև այն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Դա Եվրոպայի առաջնություն էր, ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին հարվածել մահակներով»,- ասաց դեսպանը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ քննարկել է Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակի կարգավորման հարցը: Այս մասին Նուլանդը հայտնել է լրագրողներին, տեղեկացնում է TASS-ը:
Վալովայան ասել է, որ այս կամ այն երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կազմակերպության անդամ-երկրները կայացնում են կոնսենսուսի հիման վրա:
Ադոլֆ Հիտլերի կերպարով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերը հայտնվել է Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի արտաքին պատի վրա:
Օպերացիային մասնակցել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը, գրում է Hurriyet-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր Պٳտինն անվտանգության խորհրդի մշտական անդաﬓերի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Եվրամիությունն Ադրբեջանի ամենամեծ տնտեսական գործընկերն է: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ADA համալսարանում ընթացող Ադրբեջան-Եվրամիություն բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները:
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Վ. Բաղդասարյանին Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների հիման վրա, որտեղ առանցքային դեր են կատարում նախագահներն ու համանախագահները: Դրական գործոն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում: