Ով է Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը

ՀՀ Նախագահի հրամանագրով մայիսի 17-ին Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Վիկտորիա Բաղդասարյանը Սորբոնի համալսարանի շրջանավարտ է՝ բիզնես իրավունք/միջազգային իրավունք մասնագիտացմամբ (2000թ.)։

ՀՀ նորանշանակ դեսպանը 2002-ին ավարտել է Վերսալի փաստաբանների դպրոցը։ Նա 1996 թվականին ստացել է Լոնդոնի առևտրի և արդյունաբերության պալատի դիպլոմ, իսկ 1994թ. ավարտել է Մուրադ Ռաֆայելյան վարժարանը։

Վիկտորիա Բաղդասարյանը վերապատրաստում է անցել Ֆրանսիայի հաշվապահական ազգային խորհրդում, 1997-ին վերապատրաստվել է Ֆրանսիայի աուդիտների ազգային խորհրդում, իսկ ավելի ուշ՝ 1998-1999 թվականներին վերապատրաստվել է Ֆրանսիայի վճռաբեկ դատարանում։

2000-2005 թթ. նա աշխատել է Delloite & Touch (ներկայումս «ՏԱԺ») ընկերությունում՝ որպես փաստաբան։ 2006-2016 թթ.  զբաղեցրել է Accor գրուպի (ներկայումս Edenred) միջազգային զարգացման բաժնի տնօրենի պաշտոնը։

Կարդացեք նաև

Վիկտորիա Բաղդասարյանը Ֆրանսիայում հայ իրավաբանների միության անդամ է,
տիրապետում է չորս լեզվի՝ իտալերեն,  ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։
Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին։

Տեսանյութեր

Լրահոս