Վիկտորիա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Վ. Բաղդասարյանին Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Վիկտորիա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ)»:
Ներկայացնում ենք Վիկտորիա Բաղդասարյանի կենսագրությունը.
Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին:
Կրթությունը
2002թ. Վերսալի փաստաբանների դպրոց,
2000թ. Սորբոնի համալսարան՝ Բիզնես իրավունք /Միջազգային իրավունք մասնագիտացմամբ,
1996թ. Լոնդոնի առեւտրի եւ արդյունաբերության պալատի դիպլոմ,
1994թ. Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարան,
Աշխատանքային գործունեությունը
2006-2016թթ. Միջազգային զարգացման տնօրեն «Accor» գրուպում, (ներկայումս՝ «Edenred»),
2000-200522. Փաստաբան «Deloitte & Touche» (Ներկայում՝ «ՏԱԺ»).
1998-1999թթ. Վերապատրաստում Ֆրանսիայի վճռաբեկ դատարանի առեւտրի պալատում.
1997թ. Վերապատրաստում Ֆրանսիայի աուդիտորների ազգային խորհրդում.
1996թ. Վերապատրաստում Ֆրանսիայի հաշվապահական ազգային խորհրդում.
Լեզուների իմացություն
Իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն.
Հանդիսանում է Ֆրանսիայի Հայ իրավաբանների միության անդամ։