Բաժիններ՝

«Մենք աջակցում ենք նախագահների կողմից Վիեննայում ընդունված որոշմանը». Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների հիման վրա, որտեղ առանցքային դեր են կատարում նախագահներն ու համանախագահները: Դրական գործոն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում:

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Նա ընդգծել է կարևորությունը, որ համանախագահները կարողացել են կազմակերպել այդ հանդիպումը:

«Մենք աջակցում ենք տարբեր միջոցառումների ընդունման մասին որոշմանը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ուժի մեջ մտնելուն, «ճանապարհային քարտեզի» պլանավորմանը խաղաղ բանակցությունների համար, ինչպես նաև՝ մոտ ժամանակներս երկրորդ հանդիպումն անցկացնելու անհրաժեշտությանը: Այդ հանդիպումը անկայուն ստատուս-քվոյի պայմաններում դրական էր:

Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների հիման վրա, որտեղ առանցքային դեր են կատարում համանախագահներն ու նախագահները»,- հայտարարել է Մալենա Մարդը:

Նա նաև հիշեցրել է, որ նախագահների հետ հանդիպել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Փետրվարի վերջին Ֆեդերիկա Մոգերինին ժամանել էր Ադրբեջան: Նա նշել էր, որ ցանկանում է անձամբ մասնակցել այդ գործընթացին ու լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերը՝ համընդգրկուն խաղաղ համաձայնագրի հասնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս