Բաժիններ՝

ԱՄՆ-ը կաշխատի «նորմանդյան քառյակին» զուգահեռ՝ նպատակ ունենալով իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ քննարկել է Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակի կարգավորման հարցը: Այս մասին Նուլանդը հայտնել է լրագրողներին, տեղեկացնում է TASS-ը:

«Երեկ մենք մանրամասն քննարկել ենք մինսկյան պայմանագրերի բոլոր կողմերը ՌԴ նախագահի օգնականի հետ: Մենք «Նորմանդյան քառյակի» անդամ չենք, սակայն աշխատելու ենք նրանց հետ զուգահեռ՝ նպատակ ունենալով կատարել մինսկյան պայմանավորվածությունները»,- ասել է նա:

Նուլանդը ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը քննարկել է նաև ռուս-ամերիկյան հարաբերությությունները: «Հենց նոր ավարտվել է խորհրդատվությունների կառուցողական փուլը: Այսօր ես հանդիպում եմ ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ռյաբկովի հետ՝ քննարկելու ռուս-ամերիկյան հարաբերությունները»:

Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ընտրությունները, եթե դրանք կհակասեն Մինսկի պայմանավորվածություններին:

«Այն, որ մարդկանց մի խումբ ինքնուրույն որոշել է Դոնբասում ընտրություններ անցկացնել, չի հանգեցնի խաղաղության և անվտանգության: Դրա փոխարեն կոչ ենք անում կենտրոնանալ ընտրությունների նախապատրաստման վրա, որոնք նախատեսված են Մինսկի պայմանավորվածություններով:
Մենք ցանկանում ենք տեսնել Մինսկի պայմանավորվածությունների կատարումը որքան հնարավոր է, արագ: Ներկայում եկել է «գազին սեղմելու ժամանակը»: Ինչպես ասել է ԱՄՆ նախագահը, եթե «Մինսկ-2»-ը կատարվի, պատժամիջոցները կհանվեն»,- հայտարարել է Նուլանդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս