Ի դեպ, Ադրբեջանը Հայաստանի համեմատ ավելի զուսպ է շնորհավորել՝ չնշելով «հետագա համագործակցության» մասին»։
Փաշինյան-Ալիև փոխհարաբերություններում մենք ականատեսն ենք մի երևույթի, երբ տեղակալը կամ ենթական փորձում է զեկուցել կամ իր մոտեցումները ներկայացնել «շեֆին»։
Թուրքիայում շարունակվում է «Bianet» թերթի խմբագիր Թուղչե Յըլմազի դատավարությունը, որը կապված է հայ երիտասարդների հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հարցազրույցին։
Ֆրանսիայի և Իտալիայի պետական պարտքը անցյալ տարի գերազանցել է 3 տրիլիոն եվրոն, ինչը նրանց դարձնում է ԵՄ առաջին երկու երկրները, որոնք գերազանցել են այս շեմը, պարզել է РИА Новости.ն՝ Եվրոստատի տվյալները վերլուծելուց հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները զենքի պաշարների մասին հակասում են իրականությանը, գրում է Berliner Zeitung-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պլանավորում է մասնակցել Կիպրոսում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին՝ կազմակերպությանը երկրի անդամակցությունը արագացնելու համար, հաղորդում է Financial Times-ը:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Ադրբեջանցիներին իրավունք է տրվել հողեր ու տներ գնել Հայաստանում
Նա շեշտել է, որ երկրների միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման խոչընդոտը մեկն է՝ «Հեզբոլլահ»-ը։
Ռյուտեն շեշտել է Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը և թուրքական ՀՕՊ համակարգերի հաջող ինտեգրումը ՆԱՏՕ-ի ինտեգրված ՀՕՊ համակարգի հետ։
Եվրոպական հանձնաժողովն իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այդ լրացուցիչ 24 միլիարդ եվրոյի դիմաց ԵՄ-ն «էներգիայի ոչ մի հավելյալ մոլեկուլ չի ստացել»։
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունը զգալիորեն սպառել է ամերիկյան հրթիռային հիմնական պաշարները և առաջիկա տարիներին մեկ այլ հակամարտության դեպքում երկրում կարող է ստեղծվել զինամթերքի պակասի ռիսկ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով փորձագետներին և Պենտագոնի վերջին ներքին պաշարների գնահատականներին ծանոթ երեք աղբյուրների։
Ռուսաստանը միջուկային զսպման ուժերի զարգացման իր ռազմավարության մեջ հաշվի կառնի ՆԱՏՕ-ի միջուկային ներուժի անվերահսկելի կուտակումից բխող սպառնալիքները: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Թռիչքների կրճատումը կվերաբերի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններին և կգործի մինչև հոկտեմբերի վերջը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան վերջնագիր է ներկայացրել Եվրոպային ԵՄ անդամակցության վերաբերյալ։
Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության թիվը նվազում է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում տեղի է ունեցել հերթական վանդալիզմի դեպքը։ Այս անգամ ադրբեջանական վանդալիզմի հետևանքով ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Ադրբեջանը մինչ այս հիմնովին ոչնչացրել է արդեն տարբեր եկեղեցիներ թե՛ Ստեփանակերտում, թե՛ շրջաններում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, ըստ որի, Եվրոպան չպետք է ընկնի «ռուսական, չինական կամ թուրքական ազդեցության տակ», քննադատության է արժանացել՝ ԵՄ սկզբունքներին հակասելու տեսանկյունից։
Նախարարությունը նաև հայտնել է, որ Մարիոթը բարձր է գնահատել Պակիստանի խթանիչ դերը Միացյալ Նահանգներին և Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու հարցում։
«Արևմտյան Ադրբեջան» ասվածը միայն Սյունիքը չէ. Սուրենյանց
Բուլղարիայում անցյալ շաբաթվա վերջին կայացած ընտրությունների նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքը ցույց տվեց, որ նրանց գլխավոր նպատակն այժմ անդամ պետությունների ազգային շահերը ճնշելն է՝ հակառուսական դաշինք ստեղծելու համար: Այս մասին գրում է գերմանական Junge Welt թերթը։
Մեր պատմական հիշողությունը վերացնելու համատեքստում Թուրքիան գործնականում պրագմատիկ խնդիր է լուծում. Հայկ Նահապետյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սատանիզմը ծաղկում է ապրում մի շարք եվրոպական երկրներում։
Բրյուսելի կողմից ռուսական էներգակիրներից հրաժարումը Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին կսրի նրանց էներգետիկ խնդիրները: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Հեզբոլլահ»-ը իր հերթին երեքշաբթի հայտարարել է հրադադարի ռեժիմի մեկնարկից ի վեր առաջին մարտական գործողության մասին՝ ի պատասխան իսրայելական խախտումների:
«Իրանի կառավարությանը մոտ կանգնած հայտնի վերլուծաբան Մոհամմադ Մարանդին X սոցիալական հարթակի իր էջում արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորանքին՝ ուղղված մանկասպան և ահաբեկչական Իսրայելի ռեժիմին՝ այդ երկրի «Անկախության օրվա» կապակցությամբ»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի եղել այս պարտադրված պատերազմի նախաձեռնողը, և Իրանի բոլոր գործողություններն ուղղված են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայից օրինական պաշտպանության անօտարելի իրավունքի իրացմանը։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
Նշելով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև փոխադարձ այցերի և հանդիպումների մեկնարկի մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա նպաստում է իրավիճակի կարգավորմանը:
ԱՄՆ-ն սառեցրել է Իրաքին տրամադրվող դրամական փոխանցումները և անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերը՝ պահանջելով, որ Բաղդադը միջոցներ ձեռնարկի իրանամետ կազմավորումների դեմ, հաղորդում է The Wall Street Journal-ը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը չի նշել տվյալ երկիրը։