Բաժիններ՝

Պակիստանի ԱԳ նախարարը Մեծ Բրիտանիայի գերագույն հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարն ապրիլի 22-ին մայրաքաղաք Իսլամաբադում հանդիպել է Մեծ Բրիտանիայի գերագույն հանձնակատար Ջեյն Մարիոթի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացող իրավիճակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Դարն ընդգծել է Պակիստանի շարունակական ջանքերը դիվանագիտական ​​​​ներգրավվածությունը խթանելու համար և շեշտել է երկխոսության ու դիվանագիտության կարևորությունը վեճերի խաղաղ կարգավորման գործում։

Նախարարությունը նաև հայտնել է, որ Մարիոթը բարձր է գնահատել Պակիստանի խթանիչ դերը Միացյալ Նահանգներին և Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու հարցում։

The Associated Press-ի փոխանցմամբ՝ երկու պակիստանցի պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, հայտնել են, որ Պակիստանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարությունը վերջին 24 ժամվա ընթացքում աշխատել է՝ կանխելու բանակցությունների ձախողումը ԱՄՆ-ի և Իրանի միջև և համոզելու ԱՄՆ-ին երկարաձգել հրադադարը։

Պաշտոնյաները հայտնել են, որ իշխանությունները կպահպանեն անվտանգության միջոցառումներն Իսլամաբադում, եթե ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններն, ի վերջո, ժամանեն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Պակիստանի խնդրանքով երկարաձգել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը, որն ավարտվում է ապրիլի 22-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930