Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալիևը նշել է, որ Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքի արտահանում Ադրբեջանից Հայաստան:

Նշելով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև փոխադարձ այցերի և հանդիպումների մեկնարկի մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա նպաստում է իրավիճակի կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930