ԵՄ-ի կողմից ռուսական էներգակիրներից հրաժարումը կվատթարացնի նրանց խնդիրները. ԱԳՆ
Բրյուսելի կողմից ռուսական էներգակիրներից հրաժարումը Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին կսրի նրանց էներգետիկ խնդիրները: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Հաշվի առնելով ԵՄ-ի քաղաքականությունը՝ հրաժարվել մեր երկրի հետ առևտրային, տնտեսական և էներգետիկ համագործակցությունից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ներկայիս ճգնաժամը, մեծ հավանականությամբ, կսրի ԵՄ-ի առկա կառուցվածքային խնդիրները տնտեսական և էներգետիկ ոլորտներում և կմեծացնի կախվածությունը իր հիմնական էներգամատակարարից՝ Միացյալ Նահանգներից»,- ասել է Գրուշկոն։
Նրա խոսքով՝ այս փուլում եվրոպական երկրների համար գլխավոր մարտահրավերը համաշխարհային էներգակիրների գների աճն ու դրանց հետ կապված տնտեսական ծախսերն են։



