«Եվրոպան չպիտի ընկնի թուրքական ազդեցության տակ». Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, ըստ որի, Եվրոպան չպետք է ընկնի «ռուսական, չինական կամ թուրքական ազդեցության տակ», քննադատության է արժանացել՝ ԵՄ սկզբունքներին հակասելու տեսանկյունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլի հրապարակումներում նշվում է, որ Թուրքիան շարունակում է մնալ Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր, և նման ձևակերպումները նվազեցնում են միության ընդլայնման քաղաքականության վստահելիությունը, ինչպես նաև Ռուսաստանի կամ Չինաստանի հետ Թուրքիային նույն հարթության վրա դնելը վնասում է գործընկերային հարաբերություններին։

Նշվում է նաև, որ նման հայտարարությունները խորացնում են ԵՄ նկատմամբ «կրկնակի ստանդարտների» ընկալումը և կարող են բացասաբար ազդել տարածաշրջանային կայունության վրա։ Ասվում է նաև, որ ԵՄ–Թուրքիա հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա, մասնավորապես, էներգետիկայի, առևտրի և անվտանգության ոլորտներում, և դրանք պետք է դիտարկվեն որպես համագործակցություն, ոչ թե մրցակցություն։

Ասվում է, որ կողմերի միջև վստահության պակասը պահպանվում է, իսկ հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ են նոր քաղաքական նախաձեռնություններ ու երկխոսություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930