«Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին». Հայաստանն աջակցում է Իրանի թշնամիներին. վերլուծաբան
Փույա Հոսեյնիը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի կառավարությանը մոտ կանգնած հայտնի վերլուծաբան Մոհամմադ Մարանդին X սոցիալական հարթակի իր էջում արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորանքին՝ ուղղված մանկասպան և ահաբեկչական Իսրայելի ռեժիմին՝ այդ երկրի «Անկախության օրվա» կապակցությամբ։
Նա, հրապարակելով Իսրայելի կողմից սպանված Գազայի երեխաների լուսանկարները, գրել է. «Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին»։

Իսրայելին ուղղված Հայաստանի ԱԳՆ շնորհավորական ուղերձում ասվում է.
«Շնորհավորում ենք Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայել-Հայաստան հարաբերությունները և դիտարկել համագործակցության նոր հնարավորություններ»։
Այն դեպքում, երբ շուրջ 50 օր առաջ Իսրայելը՝ ագրեսիվ, հանցավոր և ահաբեկչական գործողությամբ, ապօրինի պատերազմ սկսեց Իրանի դեմ, և պատերազմի ընթացքում սպանեց իրանցի առաջնորդների, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ իրանցի երեխաների, ու նրանց անմեղ արյունը դեռ չի չորացել, Հայաստանի ԱԳՆ-ի այս շնորհավորանքը Իրանի հետ պատերազմող թշնամուն կարող է Իրանում ընկալվել որպես ոչ բարեկամական քայլ։ Սա կարող է Իրանին ազդակ հաղորդել, որ Հայաստանն աջակցում է Իրանի թշնամիներին և ընդդեմ Իրանի մղվող պատերազմին»:



