168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, որում ներառել ենք Ռուսաստանից զենք գնելու պայմանավորվածության հետ կապված լրագրողի հարցին Փաշինյանի պատասխանը:
Մեծ Բրիտանիայի թագավորի որդին՝ արքայազն Հարրին, Կիև կատարած իր անսպասելի այցի ժամանակ կոչ է արել չմոռանալ Ուկրաինայի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը իշխանության գալուց հետո անմիջապես չի պաշտպանի Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը, սակայն կարող է աջակցել Կիևի հետ այս հարցի շուրջ բանակցությունների առաջխաղացմանը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Սալամի խոսքով՝ Բեյրութը մտադիր է հասնել այս միջադեպերի միջազգային մակարդակով քննության և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Եվրամիությունը պատրաստ է մայիսի կեսերին սկսել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին տրանշերի վճարումը, հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Այսօր Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ճեպազրույց տվեց, որի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել աջակցելու ՀՀ տարածքում պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ, եթե դա վերաբերվի Ադրբեջանի ռազմական ու քաղաքական էլիտային։
Նախորդ օրը Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան հայտարարել էր, որ «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա մատակարարումները սպասվում են ապրիլի 23-ին։
Հարձակումը տեղի էր ունեցել ապրիլի 18-ին Լիբանանի հարավում։ Զինվորներից մեկը տեղում մահացել էր, մյուսը ծանր վիրավորմամբ տեղափոխվել էր Ֆրանսիա, որտեղ էլ մահացել էր ապրիլի 22-ին։ Եվս երկու զինվոր վիրավոր է։
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ջոն Ֆելանը իր հրաժարականի մասին իմացել է Х սոցիալական ցանցում արված գրառման միջոցով, այլ ոչ պաշտոնապես, հայտնում է ամերիկացի լրագրող Լորա Լումերը՝ հղում անելով աղբյուրին։
Գագաթնաժողովի երկրորդ օրը Եվրոպայի ղեկավարներին կմիանան Մերձավոր Արևելքից ժամանած տարածաշրջանային գործընկերները՝ աշխատանքային ճաշի համար, որտեղ «կքննարկվեն տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ընդհանուր խնդիրները և համագործակցության նոր հնարավորությունները»։
Վլադիմիր Զելենսկին խնդրում է Վաշինգտոնին չմոռանալ Ուկրաինայի մասին Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին։ Այս մասին գրում է CNN-ը:
Մեծ Բրիտանիան նաև հաստատել է, որ ինքնավար ականորսիչներ կտրամադրի նեղուցը պաշտպանելու համար առաջարկվող բազմազգ առաքելության շրջանակում։
Նաքվին բարձր է գնահատել Իրանի հետ հրադադարը երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի քայլը՝ ընդգծելով երկարատև լուծման հասնելու համար դիվանագիտական ուղիներով քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Ըստ Kyodo գործակալության կառավարական աղբյուրների՝ երկու պետությունների ղեկավարների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ այլընտրանքային երթուղին կանցնի Կարմիր ծովով:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետրիտը պնդում է, որ առնվազն մեկ երկիր կարող է միանալ ԵՄ-ին Աթենքի նախագահության ընթացքում՝ 2027 թվականի երկրորդ կեսին, հաղորդում է Politico-ն։
Էրդողանը նշել է, որ Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար և ընդգծել է դիվանագիտական ջանքերի կարևորությունը։
Դանիայում երկու գնացք է բախվել, որի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական արտակարգ ծառայություններին։
Հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ուժերը հետապնդել են Խալիլին և Ֆարաջին, որոնք առաջին ավիահարվածից ապաստան էին գտել մոտակա տներից մեկում, սակայն այդ տունը ևս հայտնվել է իսրայելական ուժերի թիրախում։
Ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Ինչպես նշում է հրատարակությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է ԵՄ-ի գերակա խնդիրներից մեկը, սակայն քննարկումներից սպասելիքները մեծ չեն:
«Մեր նպատակն է կրճատել այս ժամանակը մինչև 14 օր: Միջին միջանցքը հզորացնելու համար մենք նաև սկսել ենք աշխատանքները Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի ուղղությամբ, որը կմիանա Զանգեզուրի միջանցքին»,-ասել է նա:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին անսպասելի այցով ժամանել է Կիև: Այս մասին հաղորդում է The Sun թերթը։
Պարբերականը գրում է նաև, որ Հորմուզի նեղուցում տեղադրված ականները հեռացնելը հնարավոր կլինի միայն Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո։
G20-ի գագաթնաժողովը աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջնորդների ամենամյա հանդիպումն է, որտեղ քննարկվում են գլոբալ տնտեսությանը, ֆինանսական կայունությանը և զարգացմանը վերաբերող կարևորագույն հարցերը
Սենատոր Ջոն Ֆեթերմանը միակ դեմոկրատն էր, ով դեմ քվեարկեց, իսկ Ռենդ Փոլը՝ միակ հանրապետականը, ով կողմ քվեարկեց ։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ զինադադարը երկարաձգելու իր մտադրության մասին։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման ֆոնին:
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ իրադրությունը «մնում է բարդ և կարող է արագ փոփոխվել», և խորհուրդ են տվել օգտվել առկա առևտրային չվերթներից:
Նրանց, ովքեր կորոշեն մնալ, դեսպանատունը խորհուրդ է տալիս պատրաստվել արտակարգ իրավիճակների, զգուշացվել է նաև չպայթած զինամթերքի վտանգի մասին:
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում «անապահովության արմատն են»։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 22-ին հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանն այլևս մահապատժի չի ենթարկի ութ կանանց