ԿԺԴՀ-ն հանձնառու է Կորեական թեակղզու միջուկազերծման գործին եւ ԱՄՆ-ից ակնկալում է, որ նա կվերացնի միջուկային սպառանալիքը հանապետությանը:
Աղքատության եւ գործազրկության դեմ պայքարը Վրաստանի կառավարության գլխավոր խնդիրն է:
Ամերիկացի զինծառայողները դեսանտավորման վարժանքների ընթացքում պարաշյուտն ինքնաթիռից վայր են գցել արդյունաբերական գոտու վրա, որը Հոնսյու կղզու կենտրոնի Յամանասիի պրեֆեկտուրայում հարում է Ֆուձի Սանրոկու զորավարժարանին:
Իռլանդիայի կառավարությունը մշակել է գործողությունների համապարփակ պլան ի դեպս «կոշտ» Brexit-ի՝ առանց կողմերի միջեւ համաձայնության Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել բյուջեի մասին օրինագծին, որը յոթ շաբաթով կհետաձգի ֆեդերալ կառավարության մի շարք հիմնարկությունների աշխատանքի դադարեցումը, որը հակառակ դեպքում տեղի կունենար դեկտեմբերի 22-ին:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ռուսալ»-ի վրայից սանկցիան հանում է գանձապետական դեպարտամենտը: «Արմենալ»-ը շունչ կքաշի, հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը` նույնպես»:
Ալբանիան որոշում է ընդունել պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի երկու դիվանագետների` ենթադրվող անօրինական գործունեության համար, որն սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը: Այդ մասին հայտնել է Albanian Daily News պորտալը՝ հղում անելով ԱԳ նախարարությանը: «Ալբանիան որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու դիվանագետների, որոնք կասկածվում են երկրի անվտանգության վրա ազդող գործունեություն […]
«Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) զինված կոալիցիան, որի հիմնամասը կազմում են քրդական կազմավորումները, Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը գնահատել է «որպես դաշույնով հարված թիկունքին»:
Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցված են օդանավակայանի երկնքում հայտնված երկու դրոնների մասին հաղորդումներից հետո:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ դեմ են արտահայտվել Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերումն սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը փակ է՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում։ Կան որոշակի հիմքեր, որոնց վրա կառուցվել է այս լավատեսությունը»։
Ֆրանսիան, ավանդույթի համաձայն, մոտավորապես 500 մլն եվրո Սուրբծննդյան բոնուս կվճարի առավել կարիքավոր քաղաքացիներին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին: Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:
Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միությունը» (AKTOB) վերլուծել է գերմանական «Traveltainment» զբոսաշրջային ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալները։
ԱՄՆ-ի քաղաքականությանը վստահող ճապոնացիների թիվն ընկել է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ:
Արաբական կոալիցիայի մարտական օդուժը դեկտեմբերի 19-ին մի շարք հարվածներ է հասցրել «Ադ-Դայլամի» ավիաբազային, որը գտնվում է Եմենի մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասում՝ միջազգային օդանավակայանի մերձակայքում:
Միացյալ Նահանգներն ավարտել է ռազմական բազայի կառուցումը Իրաքի Անբարի նահանգի արեւմուտքում՝ իրաքա-սիրիական սահմանի մերձակայքում:
Դեղին բաճկոնավորների» ցույցերով պայմանավորված ճգնաժամից ելք գտնելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկություններով օրինագիծը դեկտեմբերի 19-ին ներկայացվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) քննարկմանը:
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունն իր մեջ խիզախություն կգտնի դիմադրել ԱՄՆ-ի կողմից գործադրվող շանտաժին ու ճնշմանը։
Թուրքական ոստիկանությունում կձերբակալվեն մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մշակել է արտակարգ գործողությունների պլան առանց Բրյուսելի հետ համաձայնության Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit -ի) դեպքում:
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանից բանակային ստորաբաժանումների հետքաշման առնչությամբ ինչ–որ եզրակացություններ անելը վաղ է։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային հակաօդային պաշտպանության ամերիկյան «Patriot» համակարգերի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքին։ Եթե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի ունենա նման գործարք, ապա դրա արժեքը կկազմի 3.5 մլրդ դոլար։
Անհայտ հաքերներին հաջողվել է հափշտակել եւ հրապարակել այն նամակագրությունը, որը մի քանի տարի շարունակ վարել են Եվրամիության երկրների դիվանագետները:
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 128,7 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը ՌԴ:
Իրանը հայտարարել է նավթի ու գազի շուրջ 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին եւ հույս ունի մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել դրանց յուրացմանը:
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ), «Լիբերալ դեմոկրատները», «Կանաչների» կուսակցությունը եւ Plaid Cymru-Ուելսի կուսակցությունը Միացյալ Թագավորության խորհրդարան պահանջ են ներկայացրել պահպանողականների կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Մեքսիկայի հետ սահմանին պարիսպը կկառուցվի եւ գեղարվեստորեն կձեւավորվի պողպատե ձողերից:
Առնվազն 600 տուն է ոչնչացվել Բրազիլիայի Ամազոնասի նահանգի Մանաուս քաղաքում մոլեգնած հրդեհի հետեւանքով, շուրջ 2500 մարդ անօթեւան է մնացել
Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին թուրքական աղբյուրներում և պետական, պաշտոնական գրագրության մեջ գրվում է բացառապես Անը (Anı) ձևով, որը թարգմանաբար նշանակում է հիշողություն։ Այն հայկական Անի անվան ձևափոխված, թուրքացված տարբերակն է, որը ստեղծվել է հայկական անվանումը օգտագործելուց խուսափելու նպատակով: