«Ադրբեջանի նպատակն այն է, որ Արցախին՝ որպես հարցի կարգավորման ինքնուրույն սուբյեկտի, հանի բանակցություններից»,- շեշտեց Կարեն Վրթանեսյանը։
Միացյալ Նահանգների մայրաքաղաքը պետք է մինչեւ 2032 թվականը լիովին անցնի Էներգիայի՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրների եւ զգալիորեն կրճատի աղտոտված նյութերի արտանետումների ծավալը:
ՌԴ Պերմի մարզի Սոլիկամսկ քաղաքում «Ուրալկալիյ» ընկերության հանքահորում դեկտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով ժամը 11։04-ին տեղի է ունեցել ծխահարում։ Հանքահորում աշխատել է 17 մարդ, որոնցից 8-ը դուրս են եկել և չեն տուժել, իսկ 9-ն արգելափակվել են և զոհվել։
2017 թվականին ԱՄՆ-ում հրազենի կիրառման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ամյա առավելագույնին:
Իրական քաղաքականությունը ճիշտ հակառակը պետք է լինի՝ հենվելով ժողովրդական վստահության վրա, մերժել «խաչակրաց» առաջարկները, և վերահաստատել Հայաստանի ինքնիշխանությունը:
Սիրիայի Հալեպ քաղաքի Բուստան ալ Բաշայի շրջանում նոր բժշկական կենտրոնը շինարարները շահագործման կհանձնեն մինչեւ տարեվերջ:
Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ բնակիչ ցանկանում է ընդմիշտ լքել իր հայրենիքը եւ բնակություն հաստատել այլ երկրում: Այս մասին են վկայում այս շաբաթ հրապարակված, 2015-2017 թվականներին ամերիկյան Gallup խմբի կողմից 152 երկրների ավելի քան 450,000 մարդկանց հարցման արդյունքները:
«Հատկանշական է այն, որ Պուտինը հիշում է նաև նախորդ իշխանություններին և ըստ էության հորդորում շարունակել այն, ինչի հիմքերը գցել են նախորդ սերունդները, ինչը նաև նշանակում է, որ այսօր դեռ հստակ օրակարգ չկա, ինչը գուցեև բացատրելի է»:
2018թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում բաց աղբյուրներից արձանագրվել է մահվան 3 դեպք, բոլորը՝ ոչ մարտական։ Գրանցվել է նաև մեկ վիրավոր։
Հյուսիսային Կորեայի հազարից ավելի քաղաքացիներ են Հարավային Կորեա փախել 2018 թվականի սկզբից ի վեր:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, դեկտեմբերի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պատմական իրադարձություն է համարում: Այս մասին դեսպանը հայտնեց դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու մասին փաստաթուղթը։
Սանկտ-Պետերբուրգի կլինիկայում երեք հիվանդների բռնաբարելու մեջ կասկածվում է ազգությամբ հայ բժիշկը՝ անեսթեզոլոգ, 58-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով։ Այդ մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա շաբաթ սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Ուշագրավ է, որ նախատեսվող այցի մասին Հայաստանում իմացել են ոչ թե ՀՀ կառավարությունից, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ՌԴ նախագահից:
Գերմանիայում աղմկալի բացահայտում է իրականացվել հռչակավոր Spiegel պարբերականի հոդվածագիր Կլաաս Ռելոտիուսի (Claas Relotius) մասին, ով մեղադրվում է կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ։ Հրապարակումը տարածում է գտել ողջ գերմանական մամուլում, ներառյալ՝ Deutschlandfunk, Bild, Tagesspiegel և այլն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, 33-ամյա Ռելոտիուսն արդեն խոստովանել է իր կեղծարարությունները և այլևս չի աշխատում պարբերականի համար։
Թուրքիայում տեղացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել «Վանա լճի ճեպընթացը»: Այս անունն է ստացել Անկարա-Դատվան երթուղիով ճեպընթացի գործարկումը:
Եվրամիությունը մտադիր է ածխաթթվական գազի թույլատրելի նորմաներն զգալիորեն սահմանափակել ոչ միայն մարդատար ավտոմոբիլների, այլեւ բեռնատարների եւ ավտոբուսների համար։
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Եվանգելոս Ապոստոլակիսն անդրադարձել է նախօրեին Էգեյան ծովում գրանցված դեպքին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ստորագրելու ժամկետները հստակեցված չեն. այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները:
«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները ստիպված են լինելու նահանջել Դեյր Էզ Զորից Թուրքիայի կողմից ռազմական գործողություն սկսվելու դեպքում եւ Ֆրանսիայից խնդրում են թռիչքազերծ գոտի հաստատել Սիրիայի հյուսիսում:
Բողոքողների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունենում Բարսելոնայի մի շարք շրջաններում, որտեղ ներկայում ընթանում է Իսպանիայի Նախարարների խորհրդի նիստը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, ով առաջադրված է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։
Բելգիայի Ֆիլիպ թագավորը դեկտեմբերի 21-ին ընդունել է երկրի վարչապետ Շառլ Միշելի եւ նրա գլխավորած նախարարների կաբինետի հրաժարականը. միապետը նրանց հանձնարարել էժամանակավորապես կատարել պարտականությունները:
Իրանը միջուկային գործարքի մեջ կմնա, քանի դեռ այն օգուտներ է բերում, բայց դրանք ավելի ու ավելի են պակասում:
Դեկտեմբերի 21-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաներ են տեղի ունենում Պորտուգալիայում, շարժում, որն սկիզբ է առել Ֆրանսիայում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը որակել էճիշտ ուղղությամբ արված քայլ, սակայն առաջարկել է սպասել մինչեւ այդ նախաձեռնության շուրջ իրադրության պարզվելը՚