14 ուղեւոր է տուժել Մարսելի մետրոպոլիտենում ռելսերից գնացքի դուրս ընկնելու պատճառով:
Գերմանիան մտադիր է 500 հազար եվրո հատկացնել Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության շրջանակում:
Աշխատանքը վերսկսած Գաթվիկ օդանավակայանը «դեկտեմբերի 21-ին 700 չվերթ կսպասարկի»:
Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 1,4 միլիարդ դոլարի վարկաբաժին է ստացել:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա արդյունքներին։
ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ վերանայելու ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառված մի շարք սահմանափակիչ միջոցներ՝ հումանիտար օգնության մատակարարումների խոչընդոտները վերացնելու նպատակով, ինչպես նաեւ մյուս այն նախաձեռնությունները քննարկելու մտադրությունը, որոնք թույլ կտան վստահելի հարաբերություններ հաստատել երկու պետությունների միջեւ։
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի պահպանումը համաշխարհային հանրակցության խնդիրն է:
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս ավելի քան 20-ը՝ տուժել գնացքի եւ երթուղային ավտոբուսի բախման հետեւանքով, որը տեղի է ունեցել Սերբիայի հարավի Նիշ քաղաքի մերձակա Դոն-Մեջուրովո երկաթուղային անցուղում:
ԱՄՆ-ի Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից մի շարք սենատորներ անհանգստություն են հայտնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնաթող լինելու որոշման պատճառով:
Իսպանիայի եւ Կատալոնիայի իշխանությունները պարտավորվում են ջանքեր գործադրել եւ պահպանել երկխոսությունը տարածաշրջանային խնդրի կարգավորման համար:
Դեկտեմբերի 20-ին Թուրքիայի և Իրանի նախագահները երկողմ հանդիպման ավարտից հետո համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) լույս դեկտեմբերի 21-ի գիշերը հավանություն է տվել այն ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկներն ամփոփող օրինագծին, որը պայմանավորված է «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաներով:
Կանադայի հարավի Բրիտանական Կոլումբիայի նահանգում գրեթե 300 հազար սպառողներ առանց լույսի են մնացել սաստիկ փոթորկի պատճառով:
Առնվազն 13 մարդ է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Պենտագոնի ղեկավար Ջեյս Մեթիսը մի շարք հարցերի շուրջը տարբեր հայացքներ ունեն:
Թբիլիսիի Վազիսուբանի արավարձանում ավազակային հարձակում է կատարվել «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա:
Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը. դեկտեմբերի 21-ին այնտեղ վայրԷջք է կատարել առաջին մարդատար ինքնաթիռը:
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» շարժման շրջանակներում բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր տուժել է գրեթե երեք հազար մարդ, այդ թվում՝ հազարից ավելի իրավապահներ:
Մետրոյի մոտ 8 կայարան կկառուցվի, ինչպես նաև ուղևորները հնարավորություն կունենան Սամգորիից վերգետնյա մետրոյով տեղափոխվել օդանավակայան:
Առնվազն հինգ մարդ է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով:
Ջեյմս Մեթիսը որոշում է ընդունել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարակարծությունների պատճառով:
Միացյալ Նահանգները մտադիր է փակել իր ռազմակայանը Սիրիայի Էթ Թանֆ բնակավայրի շրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է Աֆղանստանից մոտավորապես 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման պլան պատրաստել:
Քվեարկության հեռարձակումը կատարվել է երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։
«Եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին»,- «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին՝ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին:
Համացանցի թուրքական տիրույթում մեծ իրարանցում է առաջացրել «FIFA 2019» համակարգչային հայտնի ֆուտբոլային խաղում Թուրքիայի սահմանների քարտեզը։ Բանն այն է, որ հրապարակված քարտեզում չեն երևում Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող որոշ նահանգներ։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից կան արագացված քայլեր՝ հայկական կողմի դիրքորոշման վրա ազդելու նպատակով։ Ակնհայտ է նաև, որ այդ աշխատանքը տարվելու է նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը դեռ այս ամենին պատասխանողի, արձագանքողի դերում է»։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մասնակցել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ժողովներից մեկին, որի ընթացքում վիճակագրական տվյալներ է ներկայացրել, թե որքան ահաբեկչություն է կանխվել վերջին երկու տարիների ընթացքում երկրում։
Թուրքիայում երկու ընկեր պարզել են, որ նշանված են միևնույն աղջկա հետ: