Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը:
ԵՄ-ն համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի տարածքում սպանության նպատակով դավադրություններ կազմակերպելու համար:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը չի սպասելու Եվրոպայի կողմից հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծմանը եւ կշարունակի աշխատել իր ավանդական գործընկերների հետ, որոնք են՝ Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել:
Առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել Պրետորիայում գնացքների բախման հետեւանքով:
Հունվարի 8-ին Թուրքիա է մեկնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն: Վերջինիս կազմում ընդգրկված են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, զինուժի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանդորֆը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Գերմանիայի ոստիկանությունը երկրի արեւմուտքի Հեսենի դաշնային երկրամասում ձերբակալել է մի երիտասարդի, որին կասկածում են գերմանացի քաղաքական գործիչների եւ հանրաճանաչ անձանց վրա մի շարք ցանցահենային հարձակումների, ինչպես նաեւ նրանց անձնական տվյալների գողության մեջ:
Սև ծովում՝ Թուրքիայի Սամսուն քաղաքից 80 մղոն հեռավորության վրա, պանամական բեռնատար նավ է խորտակվել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ավարտել ռազմական այն գործողությունները, որոնցում իրենք բավականաչափ ֆինանսական ու ռազմական օգնություն չեն ստանում զարգացած մյուս երկրներից։
Հոնկոնգի Լամմա կղզու ափերի մոտ պայթել ու բռնկել է նավթատար մի նավ, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ:
Հնդկաստանում շուրջ 200 մլն մարդ է մասնակցում համազգային գործադուլին, որը հունվարի 8-ին սկսվել է մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով:
Հունաստանում ձյուն է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում։
Ինքնությունը չպարզված մի տղամարդ հարձակում է կատարել Պեկինի տարրական դպրոցներից մեկի վրա, ինչի հետեւանքով վիրավորվել է 20 երեխա:
Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար Ջիմ Կիմի պաշտոնաթողությունն անակնկալ է դարձել աշխատակիցների համար:
Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են Պենտագոնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է բողոքի չարտոնված ակցիաների մասնակիցների համար պատասխանատվության միջոցները խստացնելու կառավարության պլանների մասին, բողոքներ, որոնք արդեն յոթ շաբաթ է, ինչ շարունակվում են Ֆրանսիայում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պլանները:
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը նշանակում է, որ Վաշինգտոնը փոխում է մարտավարությունն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաեւ Իրանին հակազդելու հարցում:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով հունվարի 7-ին այցով ժամանել է Չինաստան:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդես է եկել ելույթով դիվանագետների առջև՝ անդրադառնալով ներգաղթյալների, ծայրահեղ ազգայնականության, բնապահպանական և համաշխարհային մի շարա այլ խնդիրների:
«Հայաստանն ու Վրաստանը շատ անելիքներ ունեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին, ամփոփելով 2018թ. հայ-վրացական հարաբերությունների համար և նախանշելով մյուս տարվա ուղենիշերը:
«ՀՀ քաղաքացիներին մոտ 18.000 տեղեկանք ենք տրամադրել: Այսինքն, Ռուսաստանում մեր հայրենակիցներն ավելի շատ են թոշակի գնում, քան Հայաստանում, սա, ցավոք, իրողություն է»:
Հանուն հավասարության Հնդկաստանում կանայք 630 կիլոմետրանոց կենդանի պատ են կազմել:
«Կարծում եմ` հարկ կա նաև, որպեսզի ՀՀ իշխանություններն ավելի ակտիվ զբաղվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմամբ, քանի որ դա առաջին հերթին հարկավոր է Հայաստանին»:
ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի աջակցությամբ շարունակվող «Վաղ ահազանգ» նախագիծի շրջանակներում հրապարակել է «Ցեղասպանություն իրագործելու ռիսկայնություն ունեցող երկրների ցանկը»։
Գիտական միտքն այսօր զարգացնում է նոր տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն միջուկային զենքի գաղտնի զարգացումը բացահայտելու հարցում: Այն կարևոր է միջազգային անվտանգության ապահովման համար:
Ամերիկյան ռազմական ռոբոտները փրկում են զինվորականների կյանքեր
Հայաստանն աշխարհում զբոսաշրջության լավագույն 15 վայրերից մեկն է
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի դատարանը մերժել է հայտնի դերասան Քեւին Սփեյսի միջնորդությունը՝ սեռական ոտնձգության գործով դատական լսումներին իր բացակայությունը թույլատրելի համարելու վերաբերյալ։
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ Վրաստանի օտարերկրյա զբոսաշրջության եկամուտը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով գերազանցել է 3 միլիարդ դոլարը: Դա, ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ վկայակոչելով վիճակագրական տվյալները, 485 միլիոնով ավելի է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: