Հունվարի լույս 9-ի գիշերը ձյուն է տեղացել Իսրայելի հյուսիսում, Հերմոն լեռան վրա ձյան ծածկույթի խորությունը գերազանցել է մեկ մետրը:
Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների սեւ ցուցակը, որոնք 2011 թվականին սահմանվել են ահաբեկչական գործունեության մեղադրանքներով:
Իսրայելի նախկին նախարար Գոնեն Սեգեւը հունվարի 9-ին ազատազրկման է դատապարտվել Իրանի օգտին լրտեսության համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ Իսրայելում Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ արած հայտարարության համար:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԺԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Սիրիայի վերաբերյալ հայտարարությանը։
«Պարոն Թրա՛մփ, ահա ձեր աղբը,- ասել է Սփեյերը:- Մենք կատարել ենք Ազգային զբոսայգիների ծառայության ձեր որոշ աշխատակիցների աշխատանքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Բրյուսելում Մոհամեդ է. անունով տղամարդու են կալանքի տակ վերցրել 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում:
Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական հարցերի շուրջը բանակցությունների մասնակիցները որոշել են կոնսուլտացիաները երկարաձգել եւս մեկ օրով։
Ավստրալական Մելբուռնում կասկածելի փաթեթներ են ստացվել առնվազն տասը հյուպատոսարաններում
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն արգելափակել են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի քննարկումը:
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի New York Knicks թիմի խաղացող, ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը հրաժարվում է մեկնել Լոնդոն, որտեղ տեղի է ունենալու իր թիմի հերթական խաղերից մեկը:
Թուրքիայի նախագահը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանել է ուղղումները ֆինանսների մասին օրինագծում, որոնք սահմանափակում են առանց հատուկ պայմանագրի Եվրամիությունից դուրս գալու նախապատրաստման ծախսերը:
Էրիկ Չունինգը նշանակվել է Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար՝ փոխարինելով պաշտոնաթող եղած Քեւին Սուինիին:
Դոնալդ Թրամփն Սպիտակ տան Ձվաձեւ առանձանասենյակից ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ հունվարի 9-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել է հանդիպման, որպեսզի փորձի վերսկսել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Չինաստան ուղեւորության ընթացքում այցելել է մի շարք արդյունաբերական օբյեկտներ:
Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի «Լույս» թերթի համանուն TV-ն:
Փհենյանի դպրոցականները քաղցր նվերներ են ստացել ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի ծննդյան օրվա առթիվ:
Կանադական «Arton Capital» ընկերությունը կազմել է «Global Passport Power Rank» զեկույցը։ Դրանում ներկայացվել է տարբեր երկրների անձնագրերի ցանկը ըստ այն չափանիշի, թե քանի երկիր կարելի է այցելել տվյալ երկրի անձնագրով առանց վիզայի կամ սահմանին վիզա ստանալով։
ՄԱԿ-ն առաջիկա օրերին կգտնի երկիր, որն ապաստան կտա Թաիլանդում գտնվող 18-ամյա աղջկան Սաուդյան Արաբիայից, որն իր ընտանիքից փախել է իր կամքին հակառակ ամուսնացնելու փորձերի պատճառով:
«Ղարաբաղյան հակամարտությունում դիվանագիտական պարտություններից խուսափելու համար ՀՀ իշխանությունները պետք է համագործակցեն գործընկերների հետ, ոչ թե նրանց մղեն վերջին պլան և անարգեն, ապա ինչ-որ բաներ պահանջեն»:
Թուրքիայում 11-րդ դասարանի աշակերտը կրակել է ուսուցչի վրա:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգը հայտարարել է դրոններից օգտվելու կանոնների խստացման մասին, ինչի պատճառը Լոնդոնի Գաթվիք օդանավակայանի աշխատանքի բազմակի խախտումներն են:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ կմեծացնի Իրանի նկատմամբ ճնշումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին անվանում է Մայք:
Պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ելույթի ժամանակ հնչեցրած Իզմիրի մասին բանաստեղծության տողերը բուռն քննարկումների տեղիք են տվել Հունաստանում:
Բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit), որը պլանավորված է մարտի վերջին:
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել է իրանական նավթի գնումները նոյեմբերի դադարից հետո: