Իրանում Նվիրաբերությունների և բարեգործությունների գծով կազմակերպությունը հայտարարել է, որ կրոնական կառույցները կրկին բացվում են 132 քաղաքում, քանի որ պաշտոնյաները մեղմացնում են սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
Ֆրանսիայում մեկուսացումը մեծ թվով մարդկանց շրջանում հանգեցրել է քաշի ավելացման խնդրի: Երկրի 57 տոկոսից ավելին ավելորդ քաշ է ձեռք բերել, 29 տոկոսի դեպքում հակառակն է տեղի ունեցել՝ գրանցվել է քաշի կորուստ:
ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարևոր բացահայտման շեմին էր»։
«ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք կորցրել է ՀՀ արտաքին քաղաքականության 30-ամյա ձեռքբերումները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Եվրահանձնաժողովը հայտնում է, որ Եվրամիությանը սպասում է աննախադեպ տնտեսական անկում:
Ռուսաստանցի միլիարդատեր, «Սիբանտրացիտ» և «Վոստոկուգոլ» ընկերությունների սեփականատեր Դմիտրի Բոսովն ինքնասպան է եղել։
«Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ոչ մի բան որոշված չի: Եվ հետևաբար՝ եկեք դադարեցնենք էս բանը՝ «հաաա, էս ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք: Ինչքան լիազորություն ունենք, էդ էլ բանակցում ենք: Ու բանակցության գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 753 հազար 689-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում:
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով:
Իրանում մայիսի 6-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1 680-ով՝ ընդհանուրը դառնալով 101 հազար 650:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է վերագործարկելու երկրի տնտեսությունը, նույնիսկ եթե դա նշանակում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելանում է:
Ռուսաստանի 82 ռեգիոնում կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 559 դեպք է արձանագրվել:
Հարավային Կորեայի հետախուզության ազգային գործակալությունը հերքում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հիվանդության և վիրահատության ենթարկվելու մասին տեղեկությունը:
Լեհաստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մայիսի 5-ին մերժել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը:
Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագիծը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 728 հազար 047-ը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Սիրիայում իրականացվում են զինյալներից ազատագրած М5 մայրուղու վերականգնման աշխատանքներ, որը երկրի ամենակարևոր ենթակառուցվածքներից է՝ կապելով Դամասկոսն ու Հալեպը:
Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հետ, բացվել է մայիսի 4-ին:
Իսրայելի գիտնականներին հաջողվել է բացահայտել հակամարմիններ, որոնք օրգանիզմում ակտիվորեն չեզոքացնում են կորոնավիրուսը և կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման մեջ:
Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 669 հազար 604-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանական է համարում այն, որ COVID-19-ի վարակվածության առաջին դեպքերն աշխարհի տարբեր երկրներում ի հայտ եկած լինեն դեռ դեկտեմբերին:
Իրանում կորոնավիրուսի մայիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1323-ով՝ ընդհանուրը կազմելով 99 հազար 970:
Արգենտինայի իրավապահ մարմինները կարանտինի ռեժիմը խախտելու համար մեկ ու կես ամսում ձերբակալել են շուրջ 70 հազար մարդու:
Թաիլանդում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ընդամենը 1 դեպք, և արդեն 7-րդ օրն է մահ չի գրանցվում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 646 հազար 304-ը:
Իտալիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները թուլացնելու որոշումը:
Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կարանտինի ժամկետը երկրաձգել մինչև մայիսի 22-ը, սակայն մայիսի 11-ից որոշ սահմանափակումներ, ամեն դեպքում, կհանվեն: