ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնակազմը Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների փաթեթ է պատրաստել:
Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) տակավին կարելի ՝շէ ուժի մեջ պահպանել, թեեւ դրա շանսն այնքան էլ մեծ չէ:
Հուլիսի 13-ին, վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չգալով հոսպիտալում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա 1989թ․ ծնված Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov):
Թբիլիսիում հունիսի 20-ի հանրահավաքում անկարգությունների գործի հետաքննությունը շարունակվում է, եւ ինչպես իրավապահները, որոնք ցրելիս վարզանցել են իրենց լիազորություններն, այնպես էլ քաղաքական գործիչներն, ովքեր բռնության կոչ են արել, խույս չեն տա պատասխանատվությունից:
Եվրամիությունը (ԵՄ) համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջն ստեղծված իրադրությունում:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 03:15-ին, Էրզրումի Օլթու գավառում օջախի 7 կմ խորությամբ և 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները Բարբադոսում կշարունակեն Նորվեգիայի միջնորդությամբ բանկացությունները երկրի կառավարության հետ:
«Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին եւ ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաեւ պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որեւէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ»:
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Մեթինա շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 8 զինյալ:
Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի, հուլիսի 15-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունը։
Շուրջ 320 գնացքների չվերթներ են չեղարկվել Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատողների՝ հուլիսի 15-ին սկսված գործադուլի պատճառով:
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական մեծ հաջողություններ է անում ի հեճուկս այն քաղաքականության, որը վարում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ, կատարում է կենտրոնական բանկի գործառույթները) ղեկավար Ջերոմ Փաուելը։
Չինացի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիայում բավականին մեծ աճ է արձանագրել։
Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը նվիրված զինվորական շքերթից հետո Փարիզում ոստիկանության հետ սկսված ընդհարումները տեղափոխվել են Ելիսեյան դաշտերի շրջան
Թուրքիան Գերմանիայում ամենից ակտիվ լրտեսությամբ զբաղվող չորս երկրներից մեկն է։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին հետախուզության համար պատասխանատու Սահմանադրության պահպանման գերատեսչությունը (BFV)։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուրաթ Էմիրը խորհրդարանում բարձրացրել է մանկահասակ հարսների հարցը։ Պատգամավորը տեղեկացրել է, որ երկրում վերջին 5 տարում 84․462 անչափահաս աղջիկ է մայրացել։
Աֆղանստանի արևելքում գտնվող Բագդիզ նահանգում հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս ինը, այդ թվում և երկու երեխա, վիրավորվել են:
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB» մակարդակից նվազեցրել է «BB-»-ի, ռեյտինգային կանխատեսումը բացասական է:
Աֆղանստանի արևմտյան Քալայի-Նաու քաղաքում մի քանի անձինք հարձակվել են հյուրանոցի վրա:
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում հուլիսի 13-ին տեղի ունեցած ցլերի վազքի ժամանակ տուժել է առնվազն հինգ մարդ:
Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է «Գրեյս 1» իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի:
Ռուսաստանից Ս-400 օդային պաշտպանության համակարգերը արդեն տեղափոխել են Թուրքիա։
Նեպալում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու հեղեղումները խլել են 32 մարդու կյանք: Եվս 12-ը վիրավորվել են, իսկ 17-ն՝ անհետ կորել:
Օդանավակայանն արդեն վաղուց պատրաստ է, բայց ադրբեջանական բանավոր սպառնալիքները հաշվի առնելով՝ այն մինչ օրս պատշաճ կերպով չի գործարկվել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը հաստատելու մասին՝ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ որոշակի պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությանը:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի բյուջեն մնացել է անփոփոխ՝ պարզապես բաժիններին հատկացվող բյուջեների վերաբաշխումն է փոխվել. «150 միլիոն մանաթ՝ շուրջ 85 միլիոն դոլար կրճատել են՝ սոցիալական ապահովության, և ավելացրել պաշտպանական ոլորտին հատկացվող ծախսերին»:
Ադրբեջանի հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը գործնականում շարունակում է պատերազմի պատրաստվել և զինվել մինչև ատամները:
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում երկու մարդ է մահացել քաղաքացիական ուղղաթիռի ընկնելու հետևանքով:
Ֆիլիպիններում հուլիսի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ: