Նիկոլ Փաշինյանի հաշվարկներն առայժմ իրականանում են։ Բայց նա չգիտի կամ նրան չեն զեկուցել, որ անօգնականությունը՝ թուլացնելով ինչպես մարդուն, այնպես էլ՝ հասարակությանը, իր մեջ նաև ցասում առաջացնելու ներուժ ունի։ Նիկոլ Փաշինյանն ամեն օրվա հետ ավելի է խորացնում մթնոլորտը, որում հասարակությունը կարող է հայտնվել այլևս կորցնելու ոչինչ չունեցողի վիճակում։ Ահա այդ հոգեվիճակը կարող է հանգեցնել հանրային այնպիսի պոռթկման, որի դեպքում Նիկոլ Փաշինյանին չի կարողանա փրկել անգամ Ալիևը՝ Էրդողանի ձեռքը բռնած։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիձ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին ու Հայաստանի հետ կարգավորման գործընթացին:
Վաշինգտոնը մի քանի ամիս շարունակ արգելակում է հարավամերիկյան հանրապետությանը Javelin հակատանկային կառավարվող հրթիռների վաճառքի վերաբերյալ բրազիլական պահանջի քննարկումը: Օգոստոսի 8-ին այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրներ: «Կապիտոլիումի բլրին չեն շտապում, եւ մոտ ժամանակներս գործը տեղից չի շարժվի»,- մեջբերում է գործակալությունն իրադրությանը ծանոթ աղբյուրի խոսքը: Reuters-ի տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում է շուրջ 100 միլիոն […]
Մարդկային պատմությունը պատերազմների պատմություն է, պատերազմներում մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում։ Կարծում եմ՝ զիջումները լավ օրից չեն, և Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ խաղաղության խաղաքարտն իր օգտին է, մեր պետության իմունային համակարգը պատրաստ չէ դիմակայել այդ ճնշումներին՝ իր ամբողջ պետական ինստիտուտներով։ Իսկ մեր հասարակությունը գտնվում է խորը բարոյահոգեբանական լքված վիճակում և չի կարողանում դուրս գալ պարտության ցավից։
2021 թ․ Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալներ՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:
Ավելի վաղ Ֆինլանդիան Ուկրաինա էր ուղարկել շուրջ 10 փաթեթ ռազմական օգնություն, որի կազմը չի բացահայտվել:
Օդի ջերմաստիճանն Արեւմտյան Վրաստանում ցերեկը կբարձրանա մինչեւ պլյուս 32-37 աստիճան:
Լեհաստանը պլանավորում է հսկողություն սահմանել առաջին հերթին Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ, կազմակերպվել է արտադրանքի գնում վնասաբեր գներով: Այդ մասին հաղորդում է CSP կայքը: «Առաջին հերթին դա վերաբերում է գյուղատնտեսական արտադրությանը:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին ավիահարվածների հետեւանքով «Սարայա ալ Քուդս»-ի ականավոր զորապետեր Հալեդ Մանսուրի (օգոստոսի 7-ին) եւ Թայսիր ալ Ջաաբարիի (օգոստոսի 5-ին) մահվան մասին:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադի»՝ նախօրեին հայտարարված զինադադարը։
Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում կառուցել Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։ ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն ասել է, որ այս հարցի շուրջ երկկողմ համաձայնագիրը հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից և ուղարկվել խորհրդարանի վավերացմանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնելու է Թուրքիա, որպեսզի մասնակցի օգոստոսի 8-9-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունենալիք դեսպանների 13-րդ կոնֆերանսին:
Դիվանագետն ընդգծել է, որ փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը։
Փասխստականների ընդհանուր թվի կեսը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, թե Թուրքիան եղել և մնում է «ճշտի» կողմում, հանդես է գալիս «արդարության» օգտին։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:
Երեք օրում արմատականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելացի զինվորականները հարվածներ են հասցրել տասնյակ թիրախների պաղեստինյան միջատարածքում:
Վրաստանյան ընդդիմադիր լրատվամիջոց TV Pirveli-ի տեղեկությամբ, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտնվել է մեծ սկանդալի մեջ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում։
ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Առեւելյան գոտին Թավյանի շուրջը զինավարժանքների ժամկետը երկարաձգում է արդեն երկրորդ օրն անընդմեջ:
Պարզվել է, որ օտարերկրացիների ժամանումների ընդհանուր թիվն այս կիսամյակի ընթացքում 15,5 տոկոսով պակաս է, քան 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին եւ 61 տոկոսով պակաս, քան 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին:
Թուրքիայում 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում 24 կին է սպանվել, իսկ 20 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Տվյալները, ըստ ermenihaber.am-ի՝ հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը:
Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ կիրակի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 584 միլիոն 189 հազար 61-ի։
ԱՄՆ նախկին առաջնորդը մատնանշել է, որ իր նախագահության օրոք Ուկրաինայի հակամարտությունը տեղի չէր ունենա, ինչպես եղավ ամերիկյան ներկայիս կառավարության օրոք, ինչպես նաև սրումը Թայվանի շուրջ։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն նախազգուշացրել է Եվրոպայում մոտալուտ տնտեսական անկման մասին: Կիրակի՝ օգոստոսի 7-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Թուրքիա, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Թուրքիայի Անթալիա առողջարանային նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է A Haber հեռուստաալիքը ,փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ օրեր առաջ արմատական կրոնական խմբավորման կողմից հարձակում է իրականացվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա:
Շաբաթ օրը ամերիկացի սենատորները սկսել են քննարկել գնաճի նվազեցմանն ուղղված նախաձեռնությունների փաթեթը, որով նախատեսվում է ԱՄՆ իշխանությունների կողմից մոտ 400 միլիարդ դոլարի հատկացում։