
Թուրքիայում երկրաշաժի հետևանքով 2 մլն մարդ վրաններում է ապրում

Թուրքիայում երկրաշարժերից ավելի քան 1 ամիս անց 2 մլն մարդ ապրում է վրանների տակ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության ղեկաված Յունուս Սեզերը մեջլիսում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ զեկուցումը ներկայացնելիս: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվել է, որ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ 501.000 վրաններ են տեղադրվել, որոնցում ապաստանել է 2 մլն 40.000 մարդ: Նույն զեկույցից պարզ է դարձել, որ մինչ օրս տեղադրվել են 30.000 կոնտեյներային տնակներ, որոնցում բնակվում են երկրաշարժից տուժած 40.7 հազար քաղաքացի:
1 մլն 634.000 քաղաքացիներ տարհանվել են աղետի գոտուց, ևս 654.000 էլ տեղափոխվել է սեփական միջոցներով:
Նշենք, որ վրանների թեման սկսեց ակտիվորեն քննարկվել հատկապես օրեր առաջ երկրաշարժից տուժած Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո: Դրանց հետևանքով մահացան 20 քաղաքացիներ: