Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել «Սուրմալու»–ի տարածքում տեղի ունեցած պայթյունին և համերաշխություն հայտնել զոհերի հարազատներին։
Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887 – 1975) գլխավորությամբ՝ Չինաստանում պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Գազետա ռու»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի Ազգային վիճակագրական ծառայության Insee կայքըին, գրում է, որ Ֆրանսիայում սպառողական գները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 6,8%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1985 թվականից ի վեր։
Նշվում է, որ սպառման ապրանքների գները տարվա ընթացքում աճել են 25,6 տոկոսով, ծառայություններինը՝ 12,3 տոկոսով:
Գյուղի տարեցների խոսքով, ժամանակին Կարծախը շրջանի ամենամեծ գյուղն էր, որտեղ մեծ եկեղեցի էր գործում։ Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու կառուցումը սկսվել է 1880-ական թվականների վերջերին, հին եկեղեցու տեղում։ Գրավոր աղբյուրները վկայում են, որ գյուղացիները եկեղեցու շինարարության համար 21 կմ հեռավորությունից քար են հասցրել գյուղ։
Վրաստանի հետ առևտրային բավականին սերտ հարաբերություններ ունեցող Թուրքիայում նկատվում է բարձր գնաճ։ Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 73,5 տոկոսի, իսկ ամառվա առաջին ամիսներին՝ 78,6 տոկոսի։ Գրեթե 80 տոկոս գնաճը այս երկրի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 24 տարվա ընթացքում։ Թե ինչպես կանդրադառնա գնաճը Վրաստանի վրա, պարզաբանում են փորձագետները․
Հոդվածում ասվում է, որ Բալթյան և Արևելյան Եվրոպայի պաշտոնյաները կոչ են արել Վաշինգտոնին մեծացնել պաշտպանական արտադրությունը՝ ավելի վաղ կնքված պաշտպանական պայմանագրերի իրագործումն արագացնելու համար։
Թուրքիայում գործող «Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կենտրոնի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։
Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում առնվազն 1014 բանվոր է մահացել, որից 169-ը միայն հուլիսին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող Լևոն Ջավախյանն է:
Վրաստանում շարունակում են արդիական մնալ այնպիսի խնդիրներ, որոնք բնակչությանը զրկում են լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Այս խնդիրները, թերևս, ավելի ակնառու են շրջաններում, համայնքներում և հատկապես սահմանամերձ տարածքներում:
Այսօրվա իրադրությունը ճիշտ գնահատելու և վերլուծելու համար պետք է անդրադառնալ մեր պատմությանը, իսկ այն ապացուցում է, որ բարդ կյանքն առաջացնում է գոյատևման հզոր հոգեբանական մեխանիզմներ, այդ պատճառով հայերս արտակարգ լավ ենք հարմարվում ամեն ինչին։ Անկախ նրանից՝ հայը երկրագնդի որ մասում է գտնվում, միանգամից հարմարվում է իրավիճակին, իսկ օրինապաշտ հայերն ավելի լավ են ապրում։ Այն ազգերը, որոնք ծանր պատմություն ունեն, ստիպված ձևավորել են հոգեբանական այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են նրա գոյատևումը։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, երբ իշխանության ներկայացուցիչները 44-օրյա պատերազմում ունեցած պարտության համար մեղադրում են այս կամ այն գերատեսչությանը, այս կամ այն անձին, նշանակում է՝ նրանք չեն հասկանում, որ պատերազմը վարում է պետությունը՝ իր ամբողջ կառավարման համակարգով: Եթե հասկանում են, ապա ականատես ենք իշխանությունների՝ իրենց վրայից սլաքներն այլ ուղղությամբ տանելու գործընթացի:
«Քանի այս իշխանությունները ղեկին են, Լաչինն էլ կտանք, Սյունիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տավուշն էլ, Տիգրանաշենն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: Այս մասին հայտնում է Observador պարբերականը:
Ըստ գործակալության՝ բնակեցման գործընթացի նախապատրաստումը դիտարկվում է որպես Ադրբեջանի պետական համապատասխան գերատեսչությունների առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը։
Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը հայտնաբերել է փաստաթղթերի 11 հավաքածու։ WSJ-ի փոխանցմամբ՝ 4 փաստաթուղթ համարվել է «հույժ գաղտնի», 3–ական փաստաթղթեր էլ՝ «գաղտնի» և «ծածուկ» մակնշումը:
Աֆղանստանի մայրաքաղաքում կանանց ցույցը ցրելու նպատակով թալիբներն օդում կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է 2 լրագրող: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի բնակիչներին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ալիևի՝ արցախահայության վերաբերյալ երեկվա հայտարարություններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր հայտարարություններում «ազնիվ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում և ցույց է տալիս, թե ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպես առանձին միավոր, որպես երկիր, առավել ևս՝ որպես պետություն։
ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։
ԱՄՆ-ը Ուկրաինային չի ուղղորդում, թե ինչպես պետք է մարտական գործողություններ վարել Ռուսաստանի դեմ. հարվածների թիրախները որոշում է Կիևը: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է սեպտեմբերին հանդիպում ունենան Նյու Յորքում: Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրի։
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։
Նա ավելի քան 60 տարի է նվիրել Էրմիտաժում իր աշխատանքին:
Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում
Երեկ ՌԴ արտգործնախարարությունից, ի դեպ, հայտարարեցին Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման հնարավորության մասին, որը նախատեսվում է իրականացնել օգոստոսի վերջին:
Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ՝ այս դեպքում՝ ռուսների։
Հարցման տվյալները չեն բովանդակում ճշտումներ, թե դրա մասնակիցները ցանկանում են արդյոք ավելի խիստ կամ ընդհակառակը, ավելի մեղմ ուղեգիծ ուկրաինական հացում: