Ավելի ուշ Լիբանանի նախագահը Միկատիի՝ վարչապետի պաշտոնում նշանակման հրամանագիր է ստորագրել՝ նրան հանձնարարելով ձևավորել հանրապետության նոր կառավարությունը:
Խոսքը, մասնավորապես, բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ատոմային տեխնոլոգիաների կիրառման մասին է։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան:
Վրաստանում հուլիսի 24-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2617 նոր դեպք:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառում է արել Twitter-ի միկրոբլոգում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները մաքսանենգ ապրանք տեղափոխող մեքենա են կանգնեցրել վրաց-ադրբեջանական սահմանի «Կարմիր կամուրջ» անցակետում:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփն Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա խորհրդարանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Ադրբեջան:
Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն նահանգի գյուղերից մեկում 66-ամյա մի տղամարդը շան նկատմամբ սեռական ոտնձգություն է արել, ինչի պատճառով էլ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջին շաբաթում Հնդկաստանի Մահարաշտրայի արեւմտյան նահանգում մոլեգնած մուսոնային տեղաղատարփ անձրեւների հետ կապված միջադեպերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 164-ի, եւս 100-ն անհայտ կորել է:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղ պայմանագիր կնքելու և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ:
Թունիսի Ազգային բանակի ստորաբաժանումները հուլիսի 26-ին շրջափակել են Կառավարության պալատի մուտքերը մայրաքաղաքի Քասբայի շրջանում:
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան բացելու նախաձեռնության մասին:
Ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Արհավի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ և ջրհեղեղ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, հուլիսի 26-ին, շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը:
Հրաձգության հետ կապված միջադեպերն առնվազն 430 մարդու կյանք են խլել ԱՄՆ-ում հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 23-ն ընկած ժամանակամիջոցում:
Իսրայելական կործանիչները հուլիսի լույս 26-ի գիշերը հարված են հասրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմակայանին ի պատասխան հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման հրեական պետության կողմը հրկիզումների նպատակով:
Հուլիսի 25-ի երեկոյան կառավարական բանակի ստորաբաժանումեր են մտցվել Թունիսի մայրաքաղաք:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները վերջին ժամանակներս առնվազն 43 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանի կենտրոնական մասի Գազնիի նահանգի Մալիստանի գավառում:
Ատրճանակը, որով սպանել են Վայրի Արեւմուտքի ժամանակների ամերիկացի ավազակ Բիլլի Քիդին, օգոստոսի 27-ին աճուրդի կդրվի Լոս Անջելեսում, հուլիսի 21-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bonhams աճուրդային տունը:
Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած վիճակագրությունից հետաքրքիր տվյալներ են ի հայտ եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար բացված դատավարությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ինֆա» թայֆունը կիրակի կեսօրին հասել է Չինաստանի հարավ-արևելյան Չժեցզյան նահանգի ափերին: Օդերևութաբանների տվյալներով՝ թայֆունը հյուսիս-արևմուտք է շարժվում ժամում 10 կիլոմետր արագությամբ և կիրակի երեկոյան կհասնի Շանհայ, հաղորդում է ria.ru-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի լրատվամիջոցներով տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը հուլիսի 25-ին ժամը 15.30-ի սահմաններում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժային մոտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Գերատեսչությունը մատնանշել է Թուրքիայի առանձնահատուկ դերը, որը կարող է վերահսկել նեղուցներով նավերի անցումը:
Այսօր Վրաստանի հարավ-արևելքում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա: Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին հղումով հաղորդում է interfax.ru-ն։
Եվս ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի ։
Սպասվում են ուժեղ քամիներ, ծովի ալեկոծություն, կա ջրհեղեղի վտանգ: Միևնույն ժամանակ նշվում է, որ տասնյակ նավեր տարհանվել են Շանհայի նավահանգստից:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն վիճակագրական տվյալներ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով հարուցված քրգործերի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այդ քրգործերից 290-ը հարուցվել է անչափահաս քաղաքացիների դեմ։ Ընդ որում նրանցից 84-ը եղել են 12-15 տարիքային խմբի, իսկ 206-ը 15-18 տարիքային խմբի անչափահասներ։ Թուրք պատգամավորը խստորեն […]
Հնդկաստանը մտադիր է սեպտեմբերից սկսել կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումը, երբ պատվաստանյութ արտադրող մի քանի ընկերություն կստանան համապատասխան թույլտվություն:
«Բնական է, որ սահմաններում առկա իրավիճակի պայմաններում Ադրբեջանը փորձում է հետախուզական ակտիվ աշխատանք տանել, ինչը դրսևորվում է նաև ԱԹՍ-ների միջոցով: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի ակտիվացմանը, ապա այդ ակտիվացումը կարող էր լինել Սյունիքի հատվածում, Երասխում, այսինքն՝ փաստվում է, որ կա խնդիր այն գործընթացում, որը սկիզբ էր առել նոյեմբերի 9-ից հետո, և Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր համար նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Թունիսի իշխանությունները վեց ամսով երկարացրել են 2015 թվականի նոյեմբերից երկրում հայտարարված արտակարգ դրությունը: