Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Կիևում պայթյուններ են որոտացել։
Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հայտնի նիստից անմիջապես հետո «Բաց կառավարություն» հեղինակավոր կազմակերպությունը, որին անդամակցում են 75 երկրներ և ավելի քան 100 տեղական իշխանություններ, օգոստոսի 17-ին որոշել են Ադրբեջանին վերջնականապես հանել կազմակերպությունից։
Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել ՝ ստանալով 210 միլիոն դոլարի առևտրային ավելցուկ։ Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հայաստանի մաքսատան տվյալները։
Երկու նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ երկխոսությունը այս բոլոր հարցերի շուրջ։
Հայտարարության մեջ նշված է, որ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում ՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար:
Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերհովը թուրքական «IHA» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է սևծովյան հացահատիկային միջանցքից ռուսական կողմի դուրս գալու պատճառներին:
ՀՅ Դաշնակցության արտաքին քարտուղարությունը ստացել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը։
Վրաստանում գործազուրկների թվաքանակը 2023 թ. երկրորդ եռամսյակում նվազել է 14,6 հազարով, այսինքն՝ 5,2 %-ով՝ 2022 թվականի համապատասխան ժամանակաշրջանի տվյալների համեմատությամբ: Այս մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Իր հերթին, Թուրքիան հանդես կգա որպես մատակարարումների կազմակերպիչ, իսկ Կատարը՝ որպես մատակարարումների հովանավոր։
Լեհաստանում հոկտեմբերի 15-ին խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե կանցկացվի փախստականների վերաբերյալ Եվրամիության փոխզիջումային ծրագրի և երեք այլ թեմաների շուրջ։ Այս որոշումը Լեհաստանի Սեյմն ընդունել է օգոստոսի 17-ին` 451 պատգամավորներից 234-ի ձայներով։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ոսկու համաշխարհային խորհրդի եվրոպական և ասիական շուկայի ստրատեգ Ջոն Ռիդը հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան համարվում է աշխարի 5-րդ ամենամեծ ոսկու շուկան։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 2,09 մլրդ դոլար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցով արտակարգ նիստն ու դրան հետևած ներհայկական իրադարձությունները հերթական անգամ բացահայտեցին այն խորքային ողբերգությունը, որով և որում ապրում է Հայաստանը՝ արդեն իսկ կասկածի տակ դրած լինելով Արցախի կյանքի հնարավորությունը։
«Սեղանին դրված են շատ ավելի լուրջ հարցեր, որոնցով պայմանավորված են պետության հետագան և Արցախի շուրջ անելիքները»,- ասաց Գևորգյանը՝ ընդգծելով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է՝ մաս կազմելու և փոխելու համար, հակառակ դեպքում կստացվի, որ ոչինչ չի անում հանուն Արցախի։
«Արդեն տարօրինակ է Հայաստանի իշխանությունների դերակատարությունը, և եթե մենք նայենք ոչ թե մեր, այլ աշխարհի դիտանկյունից, նույնիսկ շատ տարօրինակ էր Հայաստանի ներկայացուցչի ներկայությունն այնտեղ, որովհետև մի երկիր, որը բացահայտ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս (դեռևս՝ առանց ստորագրության) և շարունակում է այդ հանձնելու ակտիվ գործողություններն առաջ տանել ու ակտիվ խորհուրդներ տալ, դա արդեն չի հասկացվում ո՛չ մեր, ո՛չ աշխարհի կողմից»։
Ամռան սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Իրան։ Պատճառը տարվա սկզբին դեսպանատան վրա հարձակումն ու Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալությունն է, որը կասկածվում է լրտեսության մեջ: Բաքվում իշխանությունների նման գործողությունների հիմնավորումը բավական ուշագրավ է, հատկապես հաշվի առնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման պահից անցել է գրեթե կես տարի, իսկ Իրանի հետ ինչ-որ կերպ կապված քաղաքացիներին հենց իրենք՝ ադրբեջանցիները, ձերբակալում են զանգվածաբար և առանց որևէ հիմնավոր ապացույցի։
Ուկրաինայի զինված ուժերը F-16 կործանիչներ կստանան ուկրաինացի օդաչուների ուսուցման գործընթացի ավարտից հետո։
Երեկ Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ՝ Կապան քաղաք։ Մարզպետարանում խորհրդակցության ժամանակ էլ ներկաներին իրազեկել էր, թե իրենց նախատեսած ծրագրով օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո կլինեն կանոնավոր չվերթեր: Փաշինյանի այցից մի քանի ժամ հետո հնչեցին կրակոցներ օդանավակայանի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմում հաղթում է նա, ով, նախքան ճակատամարտը, կարողանում է գուշակել (կանխատեսել) հակառակորդի հավանական գործողությունների տրամաբանությունը և, կատարել դրանց չեզոքացմանն ուղղված հակաքայլեր…
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկներին՝ Ղազարյանը տեղեկացրել է, որ ստացել է երրորդ երկրի տարածքում հանդիպելու առաջարկ և օգոստոսի սկզբին նախատեսվում էր նման հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը չեղարկել է մասնակցությունը։
«Թուրքիայի կանանց ասոցիացիաների դաշնության» կողմից 2023-ին կանանց սպանությունների վերաբերյալ պատրաստած զեկույցի համաձայն՝ միայն հուլիսին տղամարդկանց կողմից սպանվել է 28 կին, որոնցից 5-ի մահը որակվել է «կասկածելի»:
Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքով պատժամիջոցներ է սահմանել մի շարք անցանձ նկատմամբ:
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Ստեփանակերտը ինչ ակնկալիքներ ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շարունակում է դեմ արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առնելով Արցախի հայության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները։ Այս մասին Փալոնը գրել է X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ «Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը, հատկապես հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և բազմաթիվ ոտնձգություններ կատարել Արցախ […]
250-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, արցախահայությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու բոլոր հնարավորություններից։ Աստիճանաբար հումանիտար և անվտանգային խնդիրներն Արցախում խորանում են, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի կատարում Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները՝ ապարաշրջափակել Բերձորի ճանապարհը։
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Կիպրոսի Պիլա և Արսոս գյուղերի միջև գտնվող բուֆերային գոտում հարձակման են ենթարկվել։ Ինչպես տեղեկացնում է Cyprus Mail պարբերականը, ՄԱԿ-ի 12 խաղաղապահներ «բռնի կերպով» հետ են մղվել բուֆերային գոտում իրենց դիրքերից, ամենայն հավանականությամբ, Կիպրոսի թուրքական հատվածի զինվորականների և քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։