Իսրայելի կողմից հուսիների բալիստիկ հրթիռի խոցումը, որն արձակվել էր Եմենից եւ թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել, հաղորդում է Telegraph-ը:
Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյան հարցազրույց է տվել Gazzetta Diplomatica-ին, որում նշել է. «Մեր տարածաշրջանին, Հարավային Կովկասին, պետք է խաղաղություն»։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված ճգնաժամը չի ընդլայնվի և կոչ է արել չսպանել այն երեխաների ապագան, որոնք ներգրավված են այս և այլ հակամարտությունների մեջ։
Իրանական Fars գործակալությունը հայտնել է երկրի արևելքում իսրայելական դրոնների կանխված հարձակման և Իրանի և Աֆղանստանի սահմանին երեք «Իսրայելի հետախուզության գործակալների» (Մոսադ) ձերբակալման մասին:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մտել է Գազա (Գազայի հատվածի վարչական կենտրոն)՝ ավարտելով շրջափակումը, հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները:
168.am-ի հետ զրույցում պետությունների տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունն աբսուրդ համարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե վաղն Ադրբեջանի տարածքների հետ որևէ բան կատարվի, արդյո՞ք մենք որպես պետություն՝ մեկ էլ այլ քառակուսի կիլոմետրանոց Ադրբեջանի ճանաչման մասին պետք է խոսենք։
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն զրկվել է երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Այս մասին գրում է Hurriyet-ը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զրոյական և նույնիսկ զրոյից ցածր մակարդակի վրա:
Ադրբեջանական սոցցանցերում տարածվում է այս լուսանկարը։
Ադրբեջանի տարբեր գործիչների հայտարարություններն անհեթեթության այն աստիճանի են հասել որ այլևս մեկնաբանությունների կամ հերքումների կարիք չունեն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անորոշ ժամանակով հեռացրել է Ժառանգության հարցերով նախարար Ամիչայ Էլիահուին կառավարության նիստերից, հայտնում է Times of Israel-ը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 15-ամյա որդին՝ Ադամը, նշանակվել է «կարևոր» և «պատասխանատու» պաշտոնի իր հոր անվտանգության ծառայությունում. այս մասին, ինչպես նշում է rbc.ru-ն, հայտնել են Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը, ինչպես նաև Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 6-ին։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Համբուրգի օդանավակայան ներխուժած զենքով տղամարդը դեպի Թուրքիա տոմսեր է պահանջել իր և պատանդ վերցված դստեր համար։ Այս մասին հայտնում է Bild թերթը։
Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին, որի հետևանքով զոհվել է 51 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները։
Մսի գների ինդեքսը ամսական կտրվածքով նվազել է 0,6%-ով։ Դա պայմանավորված է Արևելյան Ասիայից ներկրման պահանջարկի նվազմամբ։ Նվազել են հատկապես խոզի մսի համաշխարհային գները։
Թուրքիայում հետզհետե ավելի ու ավելի սաստկացող ինֆլյացիայի (գնաճ) ֆոնին Թուրքիայի աշխատավորների ահրմիությունների համադաշնությունը (Türk-İş) հրապարակել է ամենամսյա «սովի և աղքատության շեմերին» վերաբերող հետազոտության արդյունքները:
Թվարկվածները վերջին երեք տարիներին Փաշինյանի կողմից դրսևորած տոտալ հանձնողականության բազմաթիվ դեպքերից մի քանիսն են միայն։ Այս դեպքում ծագող առաջին հարցն այն է, թե ինչի՞ դիմաց է նա հեշտորեն հանձնում այն, ինչը մի դեպքում՝ հազարամյակներ շարունակ պատկանել է հայերին, մյուս դեպքում՝ Հայաստանինն է եղել հարյուրամյակներ կամ տասնամյակներ։
Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալների համաձայն, 2023 թվականի 9 ամսում երկիրը զբոսաշրջությունից ստացել է 3,3 միլիարդ դոլարի եկամուտ։
Արդյո՞ք խաղաղապահները պատրաստվում են լքել Արցախը. 168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած գործողությունից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում չմնաց հայկական բնակչություն, բնական է, որ խաղաղապահ զորակազմը պետք է վերակազմավորվի, փոփոխություններ իրականացնի։
«Գյուղի բնակիչներից մարդիկ կային, որոնց ձեռք չի տալիս այդքան գնալ-գալը: Ճանապարհը բավականին ծախսատար ու բարդ է անցնելը: Հիմա էլ Երասխում ինչ-որ սպորտդպրոց են կառուցում: Նրանք այդ դպրոցի շինարարության վրա են աշխատում: Աշխատողների մի մասն էլ, այդուհանդերձ, հավաքվում են ու մի մեքենայով գնում են գործարանի նոր տարածք՝ աշխատանքի՝ հասկանալով, որ ֆինանսի երկարատև աղբյուր է իրենց համար»,- ասաց սահմանապահ գյուղի բնակչուհին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
Ազատագրեցինք Արցախը, մեր կորուսյալ տարածքները և մոռացանք այդ մասին, չմտածեցինք, որ պետք է արմատապես ուժեղանալ, թշնամու դիմաց առնվազն երեք պաշտպանական շերտ կառուցել։ Չմտածեցինք այդպես, Արցախ գնում-գալիս, ուրախանում էինք, արդեն ասում էինք, թե արցախցիները Երևանում համը հանում են, սա էր մեր մտածողությունը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Հոկտեմբերի 6-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ մի շարք հարցադրումներով:
Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը, Ուզբեկստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ազիմ Ախմեդխաջաևը և Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար Էրլան Ակկենժենովը։
ղՎերջին ամսվա տվյալներով՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի», վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն», «Քութայիսի օդանավակայան» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում, մաքսային ծառայողները չհայտարարագրված ոսկյա զարդերի տեղափոխման դեպքեր են բացահայտել:
Միայն 2018-ի հոկտեմբերին արված իր մի պնդումով Նիկոլն արդեն իսկ երկու կարևոր խեղաթյուրում է թույլ տալիս բանակցային գործընթացում։
Նա նշել է, որ մի շարք վիրավորներ տեղափոխվել են Սինայի թերակղզուց դուրս գտնվող մի քանի քաղաքների հիվանդանոցներ, մասնավորապես՝ Պորտ Սաիդ և Իսմայիլիա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ 2022 թ. դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնական գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ: Արդյունքում պարզել է, որ 2022 թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139 քառ. կմ տարածք: