Բաժիններ՝

Ուկրաինայում նոր մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին՝ ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքին նոր հոդվածներ է ավելացրել՝ նրան մեղադրելով ցեղասպանության կոչերի մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի 1-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հեռակա կարգով «ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանին ծանուցել է ցեղասպանության և պատերազմի քարոզչության կասկածի» մասին։

«Անվտանգության ծառայությունը փաստագրել է ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի նոր հանցագործությունները, որը կոչ է արել ուկրաինացիների ցեղասպանության», – ասված է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Ուկրաինայի անվտանգության ծառայության համար հիմք են ծառայել Մարգարիտա Սիմոնյանի գրառումներն ու հայտարարությունները սոցիալական ցանցերում և ռուսական հեռուստատեսությամբ։

Մեկ տարի առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արդեն մեղադրել էր Սիմոնյանին Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ։ Այժմ այս հոդվածին ավելացվել է ևս երեք մեղադրանք՝ «ուկրաինացիների ցեղասպանության կոչեր, պատերազմի քարոզչություն և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի արդարացում»։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չի կարող ձերբակալել Ռուսաստանում գտնվող Սիմոնյանին, ուստի ծառայության կողմից հարուցված այս և նմանատիպ այլ գործերը դեռ խորհրդանշական բնույթ են կրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930