Այն, ինչի միջով անցավ արցախահայությունը, չենք ցանկանա ոչ մի հայի. Դավիթ Գալստյան

Մարտի 30-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։ Ներկա էին տասնյակ արցախահայեր, սյունեցիներ։

«Բոլորը խոսում են ժողովրդի անունից՝ չունենալով ժողովրդի կարծիքն իրենց ձեռքի տակ։ Սա հնարավորություն է, որ հենց ժողովուրդն արտահայտվի․ ի՞նչ է ուզում, անվտանգության ի՞նչ բաղադրիչներ են պետք, որ վերադառնան Արցախ»,- իր խոսքում ընդգծեց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։

Պատգամավորը նշեց՝ այս ամենն ամփոփելով՝ կունենան ընդհանուր պատկեր, կսկսեն ծրագիր մշակել ու ներկայացնել աշխահին, թե արցախցիներն ինչ պայմաններում կվերադառնան հայրենի Արցախ։

Խոսելով արցախահայերի պասիվության մասին՝ Դավիթ Գալստյանը նկատեց՝ դա բնական է:

Կարդացեք նաև

«Այն, ինչի միջով անցավ արցախահայությունը, չենք ցանկանա ոչ մի հայի»,- ասաց Դավիթ Գալստյանը՝ հավելելով՝ այսքան սոցիալ-տնտեսական ու հոգեբանական խնդիրների բեռի տակից դուրս գալը հեշտ խնդիր չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930