Անցած շաբաթ տեղի են ունեցել ռուս-ադրբեջանական քննարկումներ՝ արտաքին գերատեսչությունների մակարդակով

Մարտի 28-ից 29-ը Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների հերթական խորհրդակցությունները։ Դրանց մասին այսօր՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին, հայտնել է APA ադրբեջանական լրատվական գործակալությունը:

Խորհրդակցություններին մասնակցել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը և ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Պավել Կնյազևը։

Ավելի ուշ Կնյազևին ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ըստ APA-ի, բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային համագործակցության հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930