Էրդողանի գլխավոր խորհրդարանականը՝ ընտրությունների արդյունքների մասին
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեդ Ուչումը X-ի (նախկին Twitter) սոցիալական իր օգտահաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մարտի 31-ն Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մենք բոլորս միասին կտեսնենք, թե արդյո՞ք այս տեղական ընտրություններում հաջողած ընդդիմությունը համարժեքորեն կհատուցի ժողովրդի տված և մեր ժողովրդավարության վաստակած արժեքին»,- ասել է նա:
Բացի այդ, նա բացառել է ՏԻՄ ընտրությունների հնարավոր ազդեցությունը ձևավորված խորհրդարանական համակարգի վրա:
«Կարող են լինել նման մարդիկ, ովքեր ունեն այդպիսի երազանքներ, բայց համակարգն այդ տեսակ մխիթարանքները մի կողմում է թողնում: Կուսակցությունների ՏԻՄ ընտրություններում իրենց հավաքած ձայներով համապետական ընտրությունների ուղղությամբ հաշվարկներ անողները թող չվատնեն իրենց ժամանակը»,- գրել է նա: