«Հայաստանի բանկերի կողմից «Միր» քարտեր չընդունելը կապված է ԱՄՆ-ի ճնշման հետ». Պեսկով

«Հայաստանի բանկերն ապրիլից դադարել են ընդունել «Միր» քարտերի սպասարկումը՝ ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը, այլ հաստատություններ, միջոցներ են ձեռնարկում, որպեսզի կառավարեն ռիսկերը։ Շարունակենք քննարկել ուղիները և փոխհատուցենք այն վնասը, որը հասցնում է ամերիկացիների՝ ահա այս աննախադեպ ճնշումը», – նշել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930