Թուրքիայում չեն նախատեսում արտահերթ նախագահական ընտրություններ

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեդ Ուչումը հայտարարել է, որ իշխանությունները չեն նախատեսում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել մինչև Էրդողանի լիազորությունների ավարտը 2028 թվականին։

«Նրանք, ովքեր, հիմնվելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստացած ձայների վրա, խաղադրույք են կատարում [վաղաժամ] համընդհանուր ընտրությունների վրա, չպետք է վատնեն իրենց ժամանակը: Թուրքիան չորս տարվա ընթացքում բարեփոխումներ կիրականացնի բոլոր ոլորտներում՝ առանց [վաղաժամ] ընտրությունների մինչև 2028 թվականը»,- գրել է նա X-ում։

Թուրքիայի նախագահի և խորհրդարանի ընտրություններն անցկացվում են միաժամանակ։

Մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գրեթե 100 տոկոս քվեների արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը և նրա թեկնածուները վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ առաջատար են եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930