Ես ո՛չ ռուսի, ո՛չ էլ Արեւմուտքի երեսը չեմ լվանում, ոչ էլ պաշտպանում եմ որեւէ մեկին: Եթե մենք չկարողացանք ոտքի վրա կանգնել եւ մեր արժանապատվությունը բարձր պահել, ապա ոչ մեկից չենք կարող որեւէ բան պահանջել: Ռուսի կարծիքն էլ է ժամանակի ընթացքում փոխվում, Արեւմուտքինն էլ, խնդիրն այն է, թե տվյալ ժամանակահատվածում դու քեզ ինչպես ես դրսեւորում: Եթե արժանապատիվ կեցվածք ունես, ապա ամեն ինչ հօգուտ քեզ կլինի: Էդ ինչպե՞ս էր լինում, որ առաջ եռանախագահող երկրներն Ադրբեջանին նստեցնում էին Բակո Սահակյանի ու մյուսների կողքին, Արցախը համարում էին առանձին պետություն եւ այլն:
Արևմուտքի հետ անվտանգության պայմանավորվածությունների հնարավորության քննարկումն իմաստ չունի, քանի դեռ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին որպես սպառնալիք է ընկալում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում 196 հումանիտար աշխատող է զոհվել։
«Ճիշտ նույն կեղծիքով հիմա էլ փորձում են ոսկեպարցիներին, բաղանիսցիներին համոզել, որ Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելուց հետո Ադրբեջանը դուրս կգա ՀՀ-ի օկուպացված տարածքներից»
Քաղաքապետի խոսքով՝ Մոսկվայի իշխանությունները ժամանակին ձեռնարկել են ուժեղ քամու հետ կապված նախազգուշական բոլոր միջոցները:
Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հեռախոսազրույցը։ Երկու կողմի տարածած մամուլի հաղորդագրությունները շատ տարբեր են։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ «սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա»։ Այս հայտարարությունն ակնհայտորեն արվել է « ոտքի վրա»՝ ներքին պայթյունավտանգության պոտենցիալը տեսնելուց հետո։
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երրորդ անգամ է հայտարարել կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։
Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենաուժգին երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 3-ի առավոտյան։ Հուալյանի գավառում 7,2 մագնիտուդ ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Թայվանում, ինչպես նաև Չինաստանի արևելքի Ֆուցզյանի և Ցզյանսիի նահանգներում:
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում մարզից տարհանվել է 9000-ից ավելի երեխա։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Բաքվից և Մոսկվայից հնչող կարծիքներին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։
Հարձակումները տեղի են ունեցել ապրիլի 3-ի ուշ երեկոյան։
Այս հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է և այս հարցում Եվրամիության ու Միացյալ Նահանգների ջանքերը համատեղելը
Հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը և դրա տնտեսական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար։
Քաղաքական գործիչների ապօրինի գաղտնալսման հետ կապված սկանդալը հանգեցրել է նրան, որ Լեհաստանին զրկել են իսրայելական Pegasus ծրագրային ապահովման լիցենզիայից: Այս մասին լեհական հեռուստատեսության եթերում հայտնել է Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը:
Մայիսի 27-ին կլրանար Պերես Մորայի 115-ամյակը։ Աշխարհի ամենաերկարակյաց տղամարդը մահացել է շնչառական բարդությունների պատճառով։
Գազայի բնակիչների կեսից ավելին գտնվում է սովի շեմին, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է մնացել 2023 թվականի աշնանը սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։
Վիլիենան հավելել է, որ դատախազությունն ուսումնասիրում է նաև Բոլուարտեի եկամուտների մասին հայտարարագիրն, ըստ որի՝ վերջին երկու տարվա ընթացքում նախագահը հարստացել է մոտ 116 հազար դոլարով։
Թուրքիայի արհմիությունների «Confederation of Turkish Trade Unions» համադաշնության (Türk-İş) կողմից հրապարակվել է մարտի զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվում Թուրքիայի քաղաքացիների կենսամակարդակին:
Այսօր տեղի ունեցող աղետալի գործընթացներին տրվող ամենատարածված, ամենամոդայիկ ու ամենահեշտ բացատրությունը հասարակությանն ազգային, արժեքային, բարոյական անկման մեջ մեղադրելն է։
Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել, որը զարգանում է, Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Ամերիկյան Forbes բիզնես ամսագիրը հրապարակել է 2024-ի միլյարդերների ցանկը: Դրանցում տեղ են գտել նաև թուրք 27 մեծահարուստ:
Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգնության հերթական խմբաքանակն է խնդրում ԱՄՆ-ից՝ խոսելով դրա ձգձգման աղետալի հետևանքների մասին, Արևմուտքը տնտեսական և հումանիտար օգնություն է խոստանում Հայաստանին, որի հարցն առաջիկայում՝ ապրիլի 5-ին, կքննարկվի Բրյուսելում եռակողմ՝ Երևան-Բրյուսել-Վաշինգտոն ձևաչափով։
ՆԱՏՕ-ն չի քննարկում իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում: Այդ մասին ապրիլի 3-ին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
ՀՀ ԱԳՆ-ն կարևոր է համարել նաև արձանագրելը, որ Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը վայելում է լայն աջակցություն. այն համահեղինակում են բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի անդամ հանդիսացող երկրները:
Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։
«Ենթադրենք՝ որոշակի գումար Հայաստանին տրամադրեցին՝ որոշակի քայլերի դիմաց, ի՞նչ եք անելու, երբ Լարսի ճանապարհը փակվեց. էդ փողն ի՞նչ եք անելու, ցանելու եք, որ աճի՞։ Կամ, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ խաղաղություն չեն ցանկանում հաստատել և ունեն նպատակ ոչնչացնելու Հայաստանի Հանրապետությունը, աշխարհին Հայաստանը կապող ճանապարհը՝ Լարսը փակում եք, որ ի՞նչ անեք, ի՞նչ ճանապարհով եք Հայաստան ցորեն և այլ առաջնահերթ մթերք ներկրելու»։
Ֆինլանդիայի և Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Ստուբը և Վլադիմիր Զելենսկին ապրիլի 3-ին Կիևում կնքել են երկու երկրների միջև Անվտանգության ոլորտում համագործակցության և երկարաժամկետ աջակցության մասին համաձայնագիր։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Խորհրդարանում գենդերային քվոտաների վերացման մասին օրինագծի քննարկման ժամանակ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Բեքա Օդիշարիան սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել դահլիճում ներկա ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին։ Օդիշարիան նրանց բնութագրել է որպես «չբավարարված կանայք»՝ օգտագործելով փողոցային անընդունելի արտահայտություն։