Արցախ վերադառնալու ճանապարհային քարտեզը պետք է որոշեն արցախցիները. Մետաքսե Հակոբյան
Մարտի 30-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։ Ներկա էին տասնյակ արցախահայեր, սյունեցիներ։
«Մենք ուզում ենք ունենալ Արցախ վերադառնալու ճանապարհային քարտեզ, որ պետք է գծեն ոչ թե քաղաքական գործիչները կամ անհատները, այլ հենց արցախցիները»,- ասաց Մետաքսե Հակոբյանն «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի ձևաչափի մասին։
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ նախագահի խոսքով՝ ոչ թե արցախահայերն են քաղաքական գործիչներին հարցեր տալիս, այլ Արցախի ժողովուրդն ինքն է պատասխանում տարբեր հարցերի․ ի վերջո, ո՞վ է իրենց խնդիրների հասցեատերը, ի՞նչ տարածքներ կհանձնվեն, ինչո՞ւ, ո՞ր դեպքում հայրենի Լեռնային Արցախ կվերադառնան, և այլն։
Մետաքսե Հակոբյանը խոսել է նաև այն մասին, թե ինչո՞ւ ծրագրի մեկնարկը տրվեց Լեռնահայաստանի սիրտ Կապանում։
«Երբ Սյունիքի համայնքներից մեկի ղեկավարին հարցրեցի՝ ի՞նչ արժեն վարձով տներն այստեղ արցախցիների համար, ինձ պատասխանեց՝ ի՞նչ վարձ, մենք արցախցիներին վարձով տուն չենք տալիս»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։