Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին գեներալ Գրիգորի Օմելչենկոյի սպառնալիքներից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զանգահարել է մորը և խնդրել նրան չանհանգստանալ իր համար։
Եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը կարծում են, որ կարող են Իրանը վերածել Գազայի, սխալվում են. դա տեղի չի ունենա, ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
ԵՄ երկրները խոստացել են միջոցներ տրամադրել Կիևին՝ հակամարտությունը երկարաձգելու համար:
Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակականությունը կհանգեցնի Հարավային Կովկասի երկրներ տեղափոխվող մեծ թվով փախստականների։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական Հեզբոլլահ» շարժումը հարվածներ հասցրեց իսրայելական կողմից։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախաձեռնությամբ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարում է Իրանի հետ պատերազմը շուտով ավարտելու մասին, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարում է՝ ԱՄՆ-ը կավարտի Իրանի հետ պատերազմն «իր ժամանակացույցի համաձայն», միջազգային մամուլի հրապարակումներն ու Իրանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանը չի պատրաստվում նահանջել և ավելի է կոշտացնում […]
Նշենք, որ ավելի վաղ «Եվրասիա» ՀԿ–ն հայտնել էր, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել ընդհանուր առմամբ 7000 արցախցի։
Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, նախարարությունից հայտնել են, որ այդպիսով փետրվարի 28-ից սկսված պատերազմի ընթացքում Իսրայելում վիրավորվածների ընդհանուր թիվը հասել է 2745-ի։
«Շատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար»,- ասում է Human Rights Watch-ի նախկին տնօրեն Ուիթսոնը:
Չնայած միջադեպին, իշխանությունները հայտարարել են, որ ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի և ջրի ընդհանուր մատակարարումը մնում է կայուն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ կրթության լայնածավալ խափանումները միլիոնավոր երեխաների ամբողջ տարածաշրջանում զրկել են դպրոցից, իսկ հարյուր հազարավոր երեխաներ տեղահանվել են անդադար ռմբակոծությունների պատճառով։
Վոնգը հիշեցրել է, որ Ավստրալիայի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Իսրայել և ԱՄԷ։
Նավի անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, նավը շարունակում է գործել։ Վնասի պատճառն ու չափը դեռևս անհայտ են։ Սկսվել է հետաքննություն։
«Յոթնյակի» երկրները նաև մտադիր են համակարգել միմյանց և Պարսից ծոցի երկրների հետ ջանքերը՝ հաշվի առնելով «պատերազմի տնտեսական հետևանքները, այդ թվում՝ ազդեցությունը ֆերմերների և պարենային անվտանգության վրա»։
Գործակալությունը նշում է, որ Բանգլադեշը մեծապես կախված է Մերձավոր Արևելքից նավթի ներմուծումից։ Իսկ տարածաշրջանում պատերազմի բռնկումից ի վեր նավթի մատակարարումները խաթարվել են։
Միացյալ Նահանգները հաստատել է Եվրամիության հետ գործող առևտրային համաձայնագրին հավատարիմ մնալու իր մտադրությունը՝ չնայած Եվրոպայում և Վաշինգտոնում առկա մտահոգություններին, որ համաձայնագիրը կարող է վտանգի տակ լինել:
Գործակալության 32 անդամ երկրներ մարտի 11-ին հայտարարել էին, որ իրենց պահուստներից դուրս կհանեն 400 միլիոն բարել նավթ։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի տարբեր շրջաններում ևս մի քանի անօդաչու խոցելու մասին։
Նշվում է, որ հարձակման հետևանքով կան միայն նյութական կորուստներ։
Նախարարությունը ենթադրում է, որ նյութերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ուղարկվել են կոդավորված ծրագրի միջոցով։
Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ Կատարի ուժերը որսացել են բոլոր անօդաչու թռչող սարքերը և ութ հրթիռները, իսկ 9-րդը ընկել է անմարդաբնակ տարածքում։
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Հարկ է նշել, որ ռուս-ամերիկյան «տարբեր հարցերի շուրջ» երեկվա բանակցությունները կողմերի համար կարևոր են նաև մարտի 31-ից ապրիլի 2-ը նախագահ Թրամփի Չինաստան այցելությունից առաջ:
Ինֆանտինոն Թրամփի հետ հանդիպումից հետո Instagram-ում գրել էր․ «Մեզ բոլորիս անհրաժեշտ է այնպիսի միջոցառում, ինչպիսին է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը մարդկանց կմիավորի հիմա ավելի, քան երբևէ»:
Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ լուսաբացին հարվածներ են հասցվել նաև Լիբանանի հարավում գտնվող Կանա, Նակուրա և Տայբե բնակավայրերին։
Իսպանիայի փոխվարչապետ և ձախակողմյան «Սումար» քաղաքական դաշինքի հիմնադիր Յոլանդա Դիասը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում դիմակայել Միացյալ Նահանգներին:
Իրավանին տեղեկացրել է նաև, որ վնասվել է ավելի քան 19000 քաղաքացիական վայր, այդ թվում՝ բնակելի տներ և հիվանդանոցներ։
Պատերազմի առաջին 10 օրվա ընթացքում հակառակորդը գնդակոծել է 9 հազար օբյեկտ ամբողջ երկրում
Սենատի պաշտպանական հատկացումները կարգավորող ենթահանձնաժողովի դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը մարտի 11-ին լրագրողներին ասել է, որ իր կարծիքով գումարը շատ ավելի մեծ է։