Հարցումների համաձայն՝ Լեյբորիստական կուսակցությունը, որը գլխավորում է 61-ամյա Քիր Սթարմերը, կարող է տանել խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաղթանակը մոտ 200 տարվա ընթացքում
Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցը կանչվել է Թուրքիայի արդգործանախարություն կապված «UEFA»-ի՝ Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի նկատմամաբ հետաքննություն սկսելու որոշման հետ:
Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստանայի Անկախության պալատում, որտեղ ընթանում է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է tengrinews.kz կայքը:
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, հավանական է, մոտեցել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Այդ մասին գրել է CNN հեռուստաալիքը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.
Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են ուժային կենտրոնների միջև սուր մրցակցության և շահերի բախումների պայմաններում։
Ոսկու գինն աճել է 1.10%-ով և կազմել 2366.60 դոլար։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Եթե մի կողմ նետենք իշխանական ողջ սուտն ու մանիպուլյացիան, ֆեյքակրատիան, մեկնաբանություններն ու քաղաքական աղանդավորական քարոզը և թողնենք իրադարձությունների և իրողությունների վերլուծության արդյունքն ու չոր նստվածքը ապա պատկերը հետևյալն է:
Թուրքիայում արդարացվել են թուրքական ընդդիմադիր «bianet» լրատվականի կայքում հրապարակված «Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի գլխագրերը» խորագրով գրքի ծանոթագրության համահեղինակներ Էլիֆ Աքգյուլ և Հալուք Քալաֆաթը, հայտնում է Ermenihaber.am-ը:
«Մարգարիտա Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի սպանությունը նախապատրաստելու» գործով երեք նոր մեղադրյալներ են ի հայտ եկել։ Դրա մասին գրում է «Զգույշ, նորություններ են» կայքի թելեգրամյան ալիքը։
Արգենտինան բողոք է ներկայացրել իսրայելական «Navitas Petroleum» նավթային ընկերության դեմ նախկին նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Ángel Fernández) կառավարության ժամանակ։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։
Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայն թուրք առաջնորդը չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում:
Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։
Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը։
Թուրքական պետության ղեկավարը 176 ադրբեջանցիների մահապատիժն անվանել է ողբերգություն, որի մեղավորն այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր։
Ամոթ ունեցող հասարակությունը չի կարող հանդուրժել, երբ երկրի նույն ղեկավարը, ամեն ինչ ասֆալտին փռելու խոստման շրջանակներում, ի վերջո, ասֆալտին է փռում պետությունը՝ մինչ այդ հասցրած լինելով Արցախը փռել ադրբեջանցիների ոտքերի տակ։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին անդրադարձել է UEFA-ի կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ընտրանու անդամ Մերիհ Դեմիրալի նկատմամբ սկսված հետաքննությանը:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը հասարակական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանն է:
Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավորները դեմ են քվեարկել վարչապետի պաշտոնում Ռոսեն Ժելյազկովի թեկնածությանը: Այդ մասին հայտնում է Բուլղարական ազգային հեռուստատեսությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում թեկնածու Դոնալդ Թրամփից պահանջել է անհապաղ ուկրաինական հակամարտությունն ավարտելու ծրագիր ներկայացնել:
Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները կարգավորող գերատեսչությունը պատժամիջոց է սահմանել Ստամբուլում գործող ռադիոկայանի նկատմամբ, երբ այդ լրատվամիջոցի եթերում հյուրը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ կիրառելով հենց ցեղասպանությունը տերմինը, որը պաշտոնական Թուրքիան մերժում է: Այս մասին փոխանցում է «Ազատություն»-ը։
Հունիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) քննիչները՝ բավականին տպավորիչ կազմով, նաև պարեկների ներգրավվածությամբ, գնացել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենք՝ առգրավելու համար Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող, բայց նրա օգնական Աշոտ Դանիելյանի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենան:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներով Իսրայելի երկու շտաբների հարվածելու մասին հայտարարություն է տարածել: Այդ մասին հայտնում է РИА-Новости-ն:
Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն ադրբեջանական կողմից հնչեցվում է՝ Փաշինյանի համար ներքին սպառման «հաղթանակ» ապահովելու նպատակով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը: